Մադրիդի «Ռեալ»-ը մոտ ժամանակներս հարձակվող Գարեթ Բեյլի հետ նոր պայմանագիր կստորագրի։ Կողմերն արդեն եկել են նախնական համաձայնության։
Նոր պայմանագրում Բեյլի հրաժարագինը կազմելու է 500 մլն եվրո։ Պայմանագիրը լինելու է երկարաժամկետ։ Ուելսցին ստանալու է այնքան աշխատավարձ, որքան ստանում են Քրիշտիանու Ռոնալդուն ու Լիոնել Մեսսին։ Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը։
Հիշեցնենք, որ Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել Լոնդոնի «Տոտենհեմ»-ից՝ 100 մլն եվրոյի դիմաց։










































