Friday, 29 03 2024
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու

Քոչարյանն էլի չդիմացավ

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի վերաբերյալ ընդդիմության արձագանքներին, հայտարարելով, թե Ռոբերտ Քոչարյանը վախեցող և «քցող» չէ: Սողոմանյանը, ինչը նույնն է թե Քոչարյանը, հենց «քցել» է որակում այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին մնաց իր տանը: Կարծես ոչ թե Քոչարյանի, այլ Բուշի թիկնազորն էր Տեր-Պետրոսյանին կալանել ու տարել տուն, փակելով այնտեղ:

Բայց, Ռոբերտ Քոչարյանին ըստ երևույթին ոչ այնքան ընդդիմության արձագանքները, որքան իշխանական համակարգի լռությունն է անհանգստացրել ու ստիպել, որ նա այս անգամ էլ խոսի իր խոսնակի շուրթերով: Դե, իշխանության մի անտեսած հարցազրույցից հետո Քոչարյանն անձամբ երկրորդը չէր տա, քանի որ դա արդեն ծիծաղելի իրավիճակ կարող էր ստեղծել: Ի դեպ, հատկանշական է, որ անձամբ իր բավական կոռեկտ քաղաքական հարցազրույցից հետո Քոչարյանն իր խոսնակի միջոցով վերադառնում է իրեն բնորոշ լեքսիկոնին, օգտագործելով գողական միջավայրերին հատուկ խոսելաձևը` «քցել»: Եվ դա ևս վկայում է, որ Քոչարյանի ուղերձի հասցեատերը իրականում իշխանությունն է, որի համար է հասկանալի այդօրինակ բառապաշարը:

Ըստ երևույթին Ռոբերտ Քոչարյանը փորձում է համակարգին ակնարկել, որ Սերժ Սարգսյանն իրականում վախեցող առաջնորդ է և վախից է, որ գնում է ընդդիմության հետ երկխոսության, ու այդ երկխոսությամբ նա «քցում» է, ըստ քոչարյանական բառակազմության, իշխանական համակարգին: Իսկ ահա ինքը, Քոչարյանը, վախեցող չէ, «քցող» չէ, իշխանական համակարգին հասկանալի լեզվով փորձում է ասել նրա խոսնակը: Ռոբերտ Քոչարյանը երևի թե կարծել է, որ իր առաջին, կոռեկտ, քաղաքական լեզվով տված հարցազրույցը իշխանական համակարգը պարզապես չի հասկացել, դրա համար է անարձագանք թողել, իսկ ահա այս մեսիջը կհասկանա ու կարձագանքի: Կասկած չկա, որ իբրև արձագանք Քոչարյանն ակնկալում է իր իշխանության ճանաչում, ինչն էլ նշանակում է Սերժ Սարգսյանի իշխանության մերժում:

Այսինքն, ըստ քոչարյանական տրամաբանության, որ նա փորձում է հասցնել համակարգին, Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը «քցողներ» են, իսկ ինքը` «պահող»: Բայց, այն, որ Քոչարյանը իրար հետևից ուղարկված այդ տարբեր մեսիջներով փորձում է ինչ-որ բան հասկացնել համակարգին, վկայում է, որ իրականում նա զգում է իր ոտքի տակից հողի փախչելն ու այդ իսկ պատճառով է փորձում համակարգին ինտենսիվորեն ինչ-որ բաներ բացատրել: Իսկ համակարգը հազիվ թե չնկատի նրա մոտ առկա այդ խուճապը, առավել ևս, որ Քոչարյանին առայժմ ոչ մի կերպ չի հաջողվում խուճապի մատնել Սերժ Սարգսյանին:

Ի դեպ, մեկ այլ հատկանշական հանգամանք է հենց մայիսին Ռոբերտ Քոչարյանի այդպիսի կրկնակի ակտիվացումը: Ըստ երևույթին դա պայմանավորված է քաղբանտարկյալների ազատ արձակման հեռանկարով, ինչը նշանակելու է նրա այսպես ասած դարաշրջանի ոչ թե մի էջի, այլ թերևս մի ամբողջ գլխի շրջում: Դա է թերևս Քոչարյանին անհանգստացնում և մղում ակտիվության հերթական «սեանսի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում