Գերմանական Bild թերթի փոխանցմամբ՝ գոյություն ունի Անկարայում Գերմանիայի դեսպանատան դեմ հարձակման ռիսկ, ինչի համար էլ փակվել են Թուրքիայում գտնվող Գերմանիայի ներկայացուցչությունները։
Ահաբեկչական սպառնալիքի պատճառով փակվել են Անկարայում Գերմանիայի դեսպանատունն ու հյուպատոսական բոլոր ներկայացուցչությունները։ Փակվել են նաև Թուրքիայում գործող գերմանական դպրոցները։
Ընդգծվում է, որ դրանք փակ են մնալու մինչև սեպտեմբերի 16-ը, սակայն չի բացառվում, որ այդ ժամկետը երկարաձգվի մեկ շաբաթով։ Այդ մասին թերթին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ-ում նրա աղբյուրը։
Թերթը չի հաղորդել, թե ումից են բխում ահաբեկչական սպառնալիքները, որոնց գերմանական կողմն ընդունել է չափազանց լրջորեն։ Վերջին շրջանում Թուրքիայում ահաբեկչություններ իրականացնելով աչքի են ընկել ԴԱԻՇ-ը և PKK-ն։










































