Amnesty International և քաղաքացիական ազատությունների պաշտպանության Ամերիկյան միությունը արշավ են սկսել՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից պահանջելով ներելու Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին: Այդ մասին հայտնում է The Guardian-ը:
Նրանց միացել են քաղաքականության և մշակույթի հայտնի գործիչներ: Նրանց մեջ է ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Բերնի Սանդերսը: Նրա խոսքով՝ գաղտնի փաստաթղթերը լրագրողներին փոխանցելով՝ Սնոուդենը ցույց է տվել, թե ինչպես է ԱԱԳ-ն խախտում քաղաքացիների սահմանադրական իրավունքները՝ նրանց նկատմամբ օգտագործելով լրտեսման գործիքներ:
Amnesty International-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Սնոուդենը հանդես է եկել հասարակության շահերից ելնելով և նրան չի կարելի վերաբերվել որպես լրտեսի:











































