ԱՄՆ նախագահի վարչակազմը պատժամիջոցներ կիրառեց Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի նկատմամբ: Սև ցուցակում են հայտնվել նաև Սիրիայի կառավարության 6 բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք իրենց երկրում խախտել են մարդու իրավունքները: Այս մասին Associated Press-ը տեղեկացել է Սպիտակ տանն իր աղբյուրներից:
Այս պատժամիջոցները, որոնք արդեն կիրառվել էին Սիրիայի իշխանությունների ավելի քան 10 ներկայացուցիչների նկատմամբ, ենթադրում են նրանց բոլոր հաշվեհամարների սառեցում, ինչպես նաև արգելում են ամերիկացիներին որևէ տեսակ գործունեություն այս անձանց հետ: Այդ աղբյուրների համաձայն, պատժամիջոցների մասին կհաղորդվի առաջիկա ժամերի ընթացքում:
Բացի Ասադից, այս ցուցակում են նաև փոխնախագահ Ֆարուկ Ալ-Շարա’ան, վարչապետ Ադել Սաֆարը, ներքին գործերի նախարար Մուհամադ Իբրահիմ Ալ-Շա’արը, ներքին գործերի նախարար Ալի Հաբիբը, ռազմական հետախուզության ղեկավար Աբդ Ալ-Ֆատահ Քուդսիյան և այլն:
Երեկ պատժամիջոցներ կիրառելու մասին է հայտարարել նաև Շվեյցարիան: Այդ երկրի կառավարությունը հավանության է արժանացրել առաջարկված պատժամիջոցների փաթեթը: Փաստաթղթով 13 բարձրաստիճան պաշտոնյաներ կզրկվեն իրենց հաշվեհամարներից, եթե դրանք գոյություն ունեն Շվեյցարիայի տարածքում: Բացի այդ նշվել է, որ այս ամենի հիմնական պատախանատուն գործող նախագահ Բաշար Ալ-Ասադի եղբայրն է` Մահիրը, որը կազմակերպել է խաղաղ ցույցերի բռնի ճնշումը երկրի ողջ տարածքում: