Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նավթի համաշխարհային գներն այսօր ցուցաբերում են չափավոր դրական դինամիկա, ինչը տեղի է ունենում Նավթի ամերիկյան ինստիտուտի (API) կողմից ԱՄՆ նավթի պաշարների մասին տվյալների հրապարակման ֆոնին:
Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.30 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 47.24 դոլար, իսկ WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը աճել է 0.49 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 45.12 դոլար:
API-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում նավթի պաշարներն աճել են 1.4 միլիոն բարելով, ինչը մեծապես գերազանցել է փորձագետների կանխատեսումները: Սեպտեմբերի 9-ին ավարտված աշխատանքային շաբաթվա ընթացքում նավթի պաշարներն աճել են 3.8 միլիոն բարելով՝ մինչև 515.2 միլիոն բարել: