Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական կարգավորման օգտին: Այս մասին Բաքվում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Վլադիմիր Ֆեկետեն:
Նրա խոսքով՝ կաթոլիկ եկեղեցին դեմ է արտահայտվում պատերազմներին և կոչ է անում նման հակամարտությունները կարգավորել խաղաղ ճանապարհով:
Ֆեկետեն ընդգծել է, որ կաթոլիկ եկեղեցին ուղիղ ձևով չի զբաղվում Ղարաբաղյան հակամարտությամբ: Նա դժվարացել է պատասխանել, թե արդյոք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը քննարկվելո՞ւ է Հռոմի պապի այցի ժամանակ:
Հռոմի պապի ադրբեջանական այցը ծրագրված է հոկտեմբերի 2-ին:











































