Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։
Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամլո ծառայությունը։ Երկու երկրների առաջնորդները փոխանակվել են շնորհավորանքներով՝ կապված Քուրբան-բայրամի տոնի հետ։
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային մի շարք այժմեական հարցեր։










































