Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Ազատամարտիկը չգիտի` աղջկա՞ն Դուբայ ուղարկի, թե՞ որդուն` գողության

Երեկ Ղարաբաղյան պատերազմի մասնակից 54-ամյա Սամվել Միքայելյանը Ֆրանսիայի դեսպանատան բակում անժամկետ հացադուլ էր հայտարարել: Հացադուլի դիմելու պատճառը, ինչպես մեզ փոխանցեց ազատամարտիկը, իր անօթևան կարգավիճակն է: Նրա խոսքերով, արդեն 4 տարի է` իրեն խոստացել են բնակարան հատկացնել, սակայն այդ ամենը դեռևս սոսկ խոստում է, բայց իրեն այնքան են տանում-բերում, որ արդեն երթուղայինի գումար էլ չունի:

Ազատամարտիկի 65.000 դրամ կենսաթոշակը չի բավականացնում անգամ դեղերին: Նա մեզ ցույց տվեց դեղերը և նշեց, որ թեև հացադուլ է հայտարարել, բայց առանց դեղերի չի կարող ապրել, իսկ գիշերները լուսացնելու է դեսպանատան առաջ տեղադրված նստարանների վրա: «Թոքիս մեկը չկա, գլուխս էլ բեկորային վնասվածքներ ունի: Կոնտուզիա ունեմ: Բայց բեկորները, որ հանել են, 4 օր հետո նորից գնացել եմ ռազմաճակատ: Արցախյան ազատամարտի տարիներին կռվել եմ Ղափանից մինչև Հորադիզ:

Ավելին` կամավոր եմ գնացել ռազմաճակատ, որսորդական հրացանով, բայց այսօր անօթևան եմ»,- դժգոհեց Սամվել Միքայելյանը: Ազատամարտիկը սույն խնդրով անձամբ հանդիպել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, որից հետո պաշտպանության նախարարը դիմում է ստորագրել, իր ենթակայի վրա զայրացել՝ ասելով, թե այս մարդը ինչո՞ւ է այս կարգավիճակում: Այնինչ ենթակաները մինչ օրս կոնկրետ պատասխան չեն տալիս՝ ասելով, թե սպասեք հերթի: Սակայն, նրա խոսքերով, նախարարը իր դիմումի վրա մակագրել է` «արտահերթ, առաջնահերթ»:

Ի դեպ, 54-ամյա ազատամարտիկը երկու երեխա ունի, որոնք Ռուսաստանում են, իսկ ինքն ապրում է Հույսի ավան թաղամասում՝ իր ծանոթ կանանցից մեկի տանը: Երեխաները գլխի վրա ծածկ չունենալու պատճառով են գնացել Ռուսաստան: «Իմ աղջիկը շատ սիրուն աղջիկ է: Ի՞նչ է, աղջկաս ուղարկեմ Դուբա՞յ: Ասեմ` գնա այնտեղ փող աշխատի, բեր ինձ պահի՞, թե՞ տղայիս ասեմ` գնա գողություն արա, բեր ինձ պահի: Այստեղ նույնիսկ հալալ աշխատանքով չենք կարող վարձով բնակարանի հարց լուծել, ուր մնաց մտածենք բնակարան գնելու մասին: Այնինչ պետությունը իր վերաբերմունքով դրդում է այդ քայլին: Իսկ նեղությունը ստիպում է հրաժարվել մարդկային արժեքներից: Ես ուզում եմ` հասկանաք, այդ վերաբերմունքով ոչ միայն իմ կյանքն է կործանվում, այլև իմ երեխաների»,- նեղսրտեց 2-րդ կարգի հաշմանդամ ազատամարտիկը:

Ի դեպ, նմանօրինակ բողոքի գործողությունները սովորաբար անցկացվում են Հանրապետության, Ազատության հրապարակում, կառավարության, նախագահականի կամ ԱԺ մոտ, հետևաբար Սամվել Միքայելյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է իր բողոքի ակցիան անցկացնում Ֆրանսիայի դեսպանատան մոտ, պատասխանեց, որ ի տարբերություն մեր պետական մարմինների, օտարերկրացիները կարողանում են կարեկցել, հասկանալ և ըմբռնել: Ավելին` նրա խոսքերով, Ֆրանսիայում իշխանությունը սիրում է իր քաղաքացիներին և մտածում նրանց մասին:

Օրվա երկրորդ կեսին, սակայն, երբ հերթական անգամ այցելեցինք Ղարաբաղյան պատերազմի մասնակից Սամվել Միքայելյանին, արձանագրեցինք, որ նա այլևս Ֆրանսիայի դեսպանատան մոտ չէ: Դեսպանատան աշխատակիցները մեզ փոխանցեցին, որ նա ինքնակամ դուրս է եկել և գնացել՝ իր խնդիրներն այլ եղանակով լուծելու: Ավելի ուշ մեզ հաջողվեց հեռաձայնել Սամվել Միքայելյանին, և պարզվեց, որ նա գտնվում է ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում, որտեղ փոխգնդապետներից մեկը իրեն բացատրում է, որ նման եղանակներով տվյալ վայրում չի թույլատրվում բողոքի գործողություններ իրականացնել: Ամենայն հավանականությամբ, Կենտրոնի բաժանմունքի աշխատակիցներին հաջողվել էր հասնել իրենց ուզածին, քանի որ ազատամարտիկը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ դեռևս չի շարունակի իր հացադուլը:

Նաև տեղեկացրեց, որ Արցախյան ազատամարտի տարիներին իր հրամանատարներից է եղել ներկայում ԱԺ ՀՅԴ պատգամավոր Գագիկ Գևորգյանը, ով փորձել է հասկացնել, որ պետք չէ նման ծայրահեղ միջոցների դիմել: Մեր այն հարցին, թե ներկա պահին ի՞նչ քայլերի է պատրաստվում դիմել` Սամվել Միքայելյանը նշեց, որ Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցների միջոցով փոխանցել է, որ ցանկանում է անձամբ հանդիպել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ, որից հետո դեսպանին կխնդրի, որ իրենց երկրում իրեն ապաստան տրամադրեն, քանի որ ինքը սեփական երկրում ո՛չ ծածկ ունի, ո՛չ էլ, ինչպես հասկանում է, երկիրը իր կարիքն ունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում