Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Ցյուրիխյան արձանագրություններին կողմերը դժվար թե վերադառնան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է TESEV տնտեսական և սոցիալական հետազոտությունների թուրքական կենտրոնի փորձագետ Այբարս Գյորգյուլուն


– Պարոն Գյորգյուլու, անցյալ ամիս Հայաստան էր այցելել Շվեյցարիայի նախագահը: Այդ այցից ընդամենը շաբաթներ անց Սերժ Սարգսյանը մեկնեց Ցյուրիխ: Հաշվի առնելով, որ վերջին տարիներին Հայաստանի և Շվեյցարիայի հարաբերությունների օրակարգն առավելապես «հագեցած» է հայ-թուրքական գործընթացով (պայմանավորված Բեռնի միջնորդական առաքելությամբ)` կարելի՞ է պնդել, որ վերջին փոխայցերն առավելապես հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը վերսկսելուն են նվիրված եղել…


– Միջազգային հանրությունը շատ էներգիա է ներդրել այդ գործընթացում. հենց միայն փաստաթղթի պատրաստումը հեշտ գործը չէր,- դա կողմերից փոխզիջում էր պահանջում,- այդ պատճառով էլ արձանագրությունները ոչ այնքան հստակ էին ձևակերպված: Այն կարծես ասում էր` եկեք խնդիրները մի կողմ թողնենք և նախ մեր հարաբերությունները կարգավորենք, հետո կվերադառնանք խնդիրներին: Այս փոխզիջումը ստացվեց միջազգային ուժերի շնորհիվ: Սակայն հիմա բոլորը հիասթափված են արդյունքից: Ես վերջերս Վաշինգտոնում էի. նրանք այլևս նախկին շահագրգռվածությունը չեն ցուցաբերում: Ռուսաստանն է զբաղվում Լեռնային Ղարաբաղի հարցով, ինչը, կարծում եմ, կապված է հայ-թուրքական հարաբերությունների հետ: Կարծում եմ` միջազգային հանրությունը այլևս հիասթափված է և նոր գործողությունների չի դիմի առաջիկայում, ուստի շվեցարա-հայկական հարաբերությունների և հայ-թուրքական գործընթացի միջև որևէ հստակ կապ չեմ տեսնում:


– Թուրքիայի առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարո՞ղ են էական փոփոխության ենթարկել երկրի արտաքին քաղաքական օրակարգը…


– Ընտրություններում միանշանակ առավելագույն ձայները կհավաքի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, ես կարծում եմ` ձայների մոտ 40-42%-ը: Ուստի էական ոչինչ չի փոխվի Թուրքիայի քաղաքականության մեջ: Ազգայնական կուսակցությունները կորցնում են իրենց ձայները, և գուցե նույնիսկ 10%-ի շեմը չհաղթահարեն, ուստի նրանց ձայնը լսելի չի լի: Փոխարենը` լավ շանսեր ունի նաև Հանրապետական կուսակցությունը, որը նոր նախագահ է այժմ ընտրել` ավելի երիտասարդ և ժամանակակից մտածողության կրող: Ընդհանրապես երիտասարդացել է կուսակցությունը և գուցե հայ-թուրքական գործընթացը վերսկսելուն կողմ լինի: Սակայն այդ մասին նախընտրական արշավում ոչինչ չի ասվում: Եթե հիմա իրենց նման հարց էլ տրվի, նրանք կասեն, որ Ադրբեջանին կպաշտպանեն, որովհետև ընտրարշավ է ընթանում, և չեն ցանկանա ձայներ կորցնել:


– Վերջերս, նախընտրական քարոզարշավի ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն անհնար է առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման: Այս հայտարարությունը արդյոք չի՞ նշանակում, որ գործընթացին Թուրքիան տևական ժամանակ չի վերադառնա:


– Այդ հայտարարությունը ավելի շատ ուղղված էր ընտրազանգվածին և Ադրբեջանին, քան Հայաստանին: Էրդողանը ընդամենը փորձում էր ձայներ չկորցնել: Կարծում եմ` Հայաստանը հասկանում է, որ դա նախընտրական հայտարարություն էր:


– Ակնհայտ է, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների բերելավումն առնչում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հետ: Հաշվի առնելով, որ այդ գործընթացն էլ տեսանելի ապագայում կարգավորման ենթակա չէ, Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից հետո որքանո՞վ եք հավանական համարում, որ Անկարան հայ-թուրքական գործընթացը կբերի իր արտաքին քաղաքական օրակարգ…


– Ես, անկեղծ ասած, մոտ ապագայում կոնկրետ փոփոխություն չեմ սպասում: Ընտրություններից հետո նոր կառավարությունը հունի մեջ կընկնի ոչ շուտ, քան հուլիսի սկզբին: Բացի դա, Թուրքիայի համար այսօր կան շատ ավելի կարևոր առաջնահերթություններ, նախ` նոր սահմանադրություն պետք է ընդունվի, առավել քան երբևէ լրջացել է քրդական հարցը, Սիրիայում և այլ հարևան երկրներում ապստամբություններ են և այլն: Այս ամենի մեջ Հայաստանի խնդիրը առաջնահերթ կարևորություն չունի Թուրքիայի համար: Ուստի մոտ ապագայում ոչինչ չի կարելի ակնկալել:


– Պարոն Գյորգյուլու, փորձագետներից ոմանք կարծում են, որ կողմերը Ցյուրիխյան արձանագրություններին այլևս չեն վերադառնա: Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը:


– Այո՛, համաձայն եմ: Արձանագրությունները իրենց նպատակին ծառայեցին, այն է` հեշտացրեցին երկխոսությունը հասարակությունների միջև: Քաղաքացիական հասարակությունն առանցքային էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, և կարծում եմ առաջինն էր, որ զգաց այս գործընթացը: Դիվանագիտական առումով արդյունքն, իհարկե, բավարար չէր: Իմ կարծիքով, արձանագրությունները ստեղծվել էին արագ ընդունվելու համար, բայց հետևեց Էրդողանի հայտարարությունը` հարցը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ կապելու մասին: Դա, կարծում եմ, առաջին հարվածը եղավ վավերացման տանող տրամադրվածության համար: Հետո ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումն ընդունվեց, և գործընթացը դանդաղեց ու կորցրեց մղումը: Գործընթացը կանգնած կմնա դեռ երկար. Թուրքիայում ընտրություններ են շուտով, Հայաստանում ընտրություններ են լինելու 2012թ.-ին: Սակայն հասարակությունների մեջ էական փոփոխություններ կան, դա հուսադրող է, որ գործընթացը կվերսկսվի, իմ կարծիքով, նոր փաստաթղթի ստորագրմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում