Friday, 19 04 2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան

Զարգացման ճանապարհը գլխացավն է

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը նախօրեին «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է, որ ժողովրդավարության ճանապարհին Հայաստանը իր «ոտքը պիտի ետ քաշի այդ ռուսական` մեծ եղբոր հովանավորությունից, վերանայի իր կողմնորոշումն ու կամաց-կամաց վեկտորն ուղղի դեպի ժողովրդավարություն, դեպի Արևմուտք»: «Սա է լուծումը, և սա գլոբալ առումով հասկանալ է պետք: Եթե մենք սա հասկանանք` երկիրը դուրս կբերենք այս վիճակից, եթե ոչ` իշխանությունները Քադաֆիի նման մի քանի ամիս կերկարաձգեն իրենց իշխանությունը, բայց այդ ընթացքում մենք կկորցնենք ամեն ինչ: Ես տեսնում եմ, որ կան մարդիկ, որոնք ոչ այս մռայլ գույներով, բայց հասկանում են սա»:

Հարցին, թե Ռուսաստանի Դաշնությունը իր հերթին չի՞ փորձի միջամտել Հայաստանի ներքաղաքական պրոցեսներին, Արամ Սարգսյանը պատասխանում է. – «Ժողովրդավարության առումով Ռուսաստանը եթե ոչ մեր չափ, ապա մեզնից ոչ պակաս խնդիրներ ունի: Եվ դրանք լուծման ուղղությամբ Ռուսաստանի արած քայլերը շատ քիչ են տարբերվում այն քայլերից, որոնք անում են Հայաստանի իշխանությունները: ՌԴ-ն ինքն իր խնդիրներով այդ առումով մեզ տալու բան, դժբախատաբար, չունի: Ես շատ կուզենայի, որ Ռուսաստանը ժողովրդավարական երկիր լիներ, և մենք նրանից օրինակ վերցնեինք, որովհետև մոտ ենք Ռուսաստանին»,-թերթին տված հարցազրույցում ասել է Արամ Սարգսյանը:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը Հայաստանում իշխող ներկայիս վարչակազմի գլխավոր հովանավորն է: Ռուսաստանն է անհրաժեշտ պահին օգնում ֆինանսապես, իհարկե դրա դիմաց վերցնելով Հայաստանի ինքնիշխանության մի ինչ-որ տարր, Ռուսաստանն է Հայաստանից արտագաղթածների զգալի մասին աշխատանքով ապահովում` նպաստելով, որ Հայաստանի տնտեսությունը գոնե ինչ-որ չափով շնչի այնտեղից ստացվող տրանսֆերտներով, և եթե ներկայիս վարչակազմը մի որևէ բանում Ռուսաստանի դժգոհությունը հարուցի, ապա հայտնի չէ, թե ասենք, օրինակ, սքինհեդները ինչպիսի վերաբերմունք կսկսեն դրսևորել հայերի հանդեպ: Ռուսաստանն է արդեն Հայաստանի անվտանգության երաշխավորը, ինչը նշանակում է, որ ռուսները ներկայիս վարչակազմին ինչ-որ առումով ազատում են նաև արտաքին ագրեսիայի հետ կապված գլխացավանքից: Բնականաբար, դա էլ Ռուսաստանն անում է ոչ թե Հայաստանի իշխանությանը շատ սիրելու, այլ պարզապես այդ միջոցով իշխանությանն իր ազդեցության գոտում էլ ավելի խորը «թաղելու» համար:

Ի վերջո, 2008 թվականի ընտրությունից հետո Սերժ Սարգսյանի Պուտինին հայտնած շնորհակալությունը` ընտրությանը միանշանակ աջակցելու համար, ակնհայտ դարձրեց նաև, որ Ռուսաստանն է Հայաստանի իշխանությանն օգնում սեփական քաղաքացիների հանդեպ ուժի կիրառումով պահել իշխանությունը: Դե բնական է` կօգնի, քանի որ ներկայիս իշխանությունը Ռուսաստանից այնպիսի կախվածության մեջ է, որ ռուսների համար ավելի ազատ իշխանությունը կարող է առնվազն դիսկոմֆորտ առաջացնել թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական իմաստով: Այդ պարագայում խիստ վիճելի է թվում այն միտքը, թե Հայաստանի կոռումպացված իշխանությունը գլխացավանք է Ռուսաստանի համար: Դա այդպես կլիներ այն դեպքում, երբ երկու երկրների հարաբերությունը տեղավորվեր միջպետական, այսպես ասած, դասական հարաբերության շրջանակում:

Սակայն հայ-ռուսական հարաբերությունը վաղուց է, որ այդ շրջանակից շեղվել է, եթե իհարկե երբևէ եղել է այդ շրջանակում: Իսկ ինչու եմ կարծում, որ Հայաստանի ոչ կոռումպացված իշխանությունն առավել մեծ կամ իսկական գլխացավանք է լինելու Ռուսաստանի համար: Մեծ հաշվով, հենց այն պատճառով, որ Հայաստանի ոչ կոռումպացված, այսինքն` բացառապես օրենքի և Սահմանադրության շրջանակում ձևավորված և գործող իշխանությունը բացառապես օրենքի և Սահմանադրության շրջանակ պետք է տեղափոխի նաև արտաքին աշխարհի և մասնավորապես Ռուսաստանի հետ Հայաստանի «ոչ դասական» հարաբերությունը: Դա նշանակում է, որ Հայաստանի ոչ կոռումպացված իշխանությունը պետք է Հայաստանը, ուզի, թե ոչ, դուրս բերի Ռուսաստանից ներկայիս լրջագույն կախվածությունից: Դա ոչ թե թելադրված է հակառուսականությամբ կամ որևէ այլ զգացմունքային տարրով, այլ պարզ տրամաբանությամբ. անթույլատրելի է, որ որևէ երկիր այդ աստիճան կախվածության մեջ լինի որևէ այլ երկրից:

Իսկ Ռուսաստանի պարագայում առավել ևս, նկատի ունենալով այն, որ Ռուսաստանն էլ այսօր, մեղմ ասած, այնքան էլ Սահմանադրության և օրենքի վրա հիմնված կառավարմամբ երկիր չէ: Ռուսաստանում էլ այսօր այլախոհությունը հետապնդվում է, հեռուստատեսությունը գտնվում է իշխանության հսկողության տակ, իշխանությունը սերտաճած է բիզնեսի հետ: Միգուցե մասշտաբներն ու տեխնոլոգիաներն են այլ, միգուցե այդ ամենը Ռուսաստանում շատ ավելի նրբորեն և հմտությամբ է քողարկվում, իսկ Հայաստանում ամեն ինչ արվում է շատ ավելի կոպիտ ձևով, թեև գուցե խնդիրը ընդամենը աշխարհագրական մասշտաբներն են: Բայց բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ Ռուսաստանն էլ գտնվում է այն արժեքային տիրույթում, որը ներկայումս արմատավորված է Հայաստանում և արտահայտվում է իշխող համակարգի տեսքով և ավանդույթներով:

Հետևաբար, եթե Հայաստանը մտնում է սահմանադրական, օրինական պետության և իրավակարգի դաշտ, ապա անմիջապես առաջանում է խորթությունը Ռուսաստանից: Այդ դեպքում կամ պետք է Ռուսաստանը փոխվի, կամ Հայաստանը պոկվի ռուսական ազդեցության գոտուց և տեղափոխվի այնտեղ, որտեղ Սահմանադրությունն ու օրենքը գերակա արժեքներ են, այսինքն` Արևմուտք: Բնական է, որ Հայաստանը չի կարող Ռուսաստանին փոխել: Հետևաբար մնում է միայն պոկվելը, այլապես Ռուսաստանը ամեն կերպ փորձելու է Հայաստանի վրա իր ազդեցությունը բանեցնելով թույլ չտալ, որ Հայաստանի հասարակական-քաղաքական, ներերկրային միջավայրը արժեքային առումով խորթանա ռուսականից:

Հետևաբար, ակնհայտ է, որ Հայաստանում չկոռումպացված իշխանությունն ու Ռուսաստանը լինելու են փոխադարձ գլխացավանքներ, և բնական է, որ նրանք կհանգստանան միայն այն դեպքում, եթե ազատվեն իրարից: Հարցն այն է, թե ո՞վ ավելի համարձակ և վճռական կլինի այդ հարցում: Իսկ այդ դեպքում արդեն աշխարհագրական սահմանների տարբերությունը դառնում է խաբուսիկ գործոն, քանի որ առաջնայինը միտքն ու կամքն են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում