Friday, 29 03 2024
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու

Նմանություն մինչև վե՞րջ, թե՞ մինչև դեկտեմբեր

Արդեն նախկին խոսնակը` Սերգեյ Միրոնովը, Ռուսաստանի խորհրդարանում ներկայացված երկրորդ կուսակցության` «Սպրավեդլիվայա Ռոսիայի» առաջնորդն է: Նրան հանում են Պետդումայի Վերին պալատի խոսնակի պաշտոնից: Միրոնովն, իհարկե, մեծ հաշվով հազիվ թե հավակնի ռուսական քաղաքական իսթեբլիշմենթում լինել առանցքային ֆիգուր, բայց, եթե նա այդքան էլ կարևոր ֆիգուր չէ, ապա առավել ևս հետաքրքրական է դառնում, որ նրան հանում են Վերին պալատի խոսնակի պաշտոնից: Ուրեմն նա խանգարում էր այդ պաշտոնում ինչ-որ մեկին: Հարց է առաջանում` ո՞ւմ:

Թերևս անիմաստ է քննարկել, որ Միրոնովը պարզապես նախընտրական տրամաբանությունից ելնելով որոշեց հեռանալ պաշտոնից, այսպես ասած` ընդդիմություն խաղալու և դրանով դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությանը ձայն հավաքելու հաշվարկով: Բանն այն է, որ Միրոնովին երևի թե պետք է առնվազն թույլ տային այդպիսի հաշվարկ ու քայլ անել: Մինչդեռ նա ինչ-որ հասարակ պաշտոնյա չէր, որ ասեին` դե հա, եթե ուզում ես այդպես, եթե այդպես ես հաշվել, այդպես էլ արա: Այստեղ խոսքը պետության առաջին դեմքերից մեկի մասին է, թեկուզ դե յուրե, և հետևաբար այստեղ փոփոխություններ անողը, այն էլ` ՌԴ իշխանական կառուցվածքն ու ավանդույթներն ունեցող երկրում, կարող է լինել միայն իշխանությունը: Միայն թե, հարցն այն է, թե ՌԴ ո՞ր իշխանությունն է որոշել փոխել Միրոնովին` Մեդվեդե՞ւը, թե՞ Պուտինը: Այս հարցում խճճվածությունը բավական մեծ է:

Երեկ էլ ՌԴ նախագահ Մեդվեդևը հայտարարել է, որ առաջիկա ժամանակահատվածում կայացնելու է 2012 թվականի նախագահի ընտրության վերաբերյալ որոշում: Սակայն Մեդվեդևը արդեն անլուրջ տպավորություն է թողնում: Օրինակ` ԱՄՆ նախագահ Օբաման, որը նույնպես 2012-ին սպառում է իր առաջին ժամկետը, արդեն իսկ ոչ միայն հստակ հայտարարել, այլ սկսել է իր նախընտրական երկրորդ արշավը: Մինչդեռ, ԱՄՆ նախագահի ընտրությունը նույն տարում, բայց ավելի ուշ է, քան ՌԴ նախագահի ընտրությունը. ԱՄՆ նախագահի ընտրությունը 2012-ի վերջին է, իսկ ՌԴ նախագահինը` 2012-ի գարնանը: Բայց արի ու տես, որ ԱՄՆ նախագահն արդեն կողմնորոշվել և գնում է ընտրության, իսկ ՌԴ նախագահը դեռ «ապրեմ-չապրեմ» կամ «սիրում է-չի սիրում» է խաղում: Շատերը համարում են, որ դա Մեդվեդևի և Պուտինի համատեղ խաղն է, բայց հարց է առաջանում` իսկ ո՞ւմ համար, ո՞ւմ դեմ, հանուն ինչի՞: Ո՞ւմ են նրանք ուզում խաբել երկուսով, եթե երկուսով մոնոպոլացրել են իշխանական դաշտը: Ուրեմն, այնքան էլ չեն մոնոպոլացրել, այլ փորձում են դա անել: Ու նույնիսկ չեն էլ կիսել, այլ իրավիճակն է նրանց բաժանել ակամա:

Միրոնովի պաշտոնանկությունը վկայում է, որ Ռուսաստանում իրավիճակը իսկապես լուրջ է, և կա ներիշխանական լուրջ պայքար, որտեղ «Եդինայա Ռոսիան» փորձում է դուրս մղել 2007 թվականին խցկված «Սպրավեդլիվայա Ռոսիային»: Այդ կուսակցությունն ինչ-որ առումով Հայաստանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախատիպ է: «Սպրավեդլիվայա Ռոսիան» էլ, ինչպես «Բարգավաճ Հայաստանը», ըստ էության ՌԴ իշխանական երկրորդ կուսակցությունն էր, որ ստեղծվեց առաջինից հետո: 2007 թվականին Պետդումայի ընտրությանը «Սպրավեդլիվայա Ռոսիային» զգալի հաջողություն էին նախանշում, ինչպես որ նույն թվականին մեզ մոտ այդ բանն էին նախանշում ԲՀԿ համար: Սակայն երկու դեպքում էլ այդ կուսակցությունները, չնայած բավական շքեղ մեկնարկին, ունեցան շատ համեստ արդյունքներ և նույնիսկ չհասան դե յուրե այն աստիճանի, որ իշխանությունն իրենց հետ կիսելն անխուսափելի լիներ: Քաղաքական որոշում կայացվեց, որ «Հանրապետականն» ու «Եդինայա Ռոսիան» պարզապես տեղ են տալիս ԲՀԿ-ին ու «Սպրավեդլիվայա Ռոսիային»: Ու հիմա էլ այդ երկու կուսակցությունները կարծես թե առաջ են գնում ճակատագրական նմանությամբ:

Այսինքն` եթե Հայաստանում ՀՀԿ-ն փորձեց ամեն գնով կոտրել ԲՀԿ դիմադրությունն ու էլ ավելի նվազեցնել նրա կշիռն իշխանական կոալիցիայում, ինչի կնիքը հանդիսացավ փետրվարի 17-ին ստորագրված կոալիցիոն նոր հուշագիրը, ապա Մոսկվայում էլ «Եդինայա Ռոսիան» է, Պուտինի գլխավորությամբ, փորձում նվազեցնել «Սպրավեդլիվայա Ռոսիայի» կշիռը, ինչի վկայությունը, թերևս, Միրոնովի պաշտոնանկությունն է: Իսկ այդ ամենի պատճառը, թերևս, թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում առկա ներերկրային իրավիճակն է: Բանն այն է, որ թե՛ այստեղ, թե՛ այնտեղ իշխող կուսակցությունները լուրջ խնդիրներ ունեն հասարակության հետ, շատ լուրջ խնդիրներ: Ռուսաստանում, իհարկե, չկա հզոր ընդդիմադիր շարժում, ինչպես Հայաստանում, սակայն այնտեղ էլ կա ռուսական ոգու և մտքի անկանխատեսելիությունը, երբ տնտեսական իրավիճակը շատ ծանր է: Իսկ Ռուսաստանի տնտեսությունը 2008-ի ճգնաժամից հետո ուշքի չի կարողանում գալ: Այդ պայմաններում, իշխող քաղաքական ուժերի համար հասարակության հետ ունեցած խնդիրները լիուլի բավական են, և նրանք չեն ցանկանում որևէ խնդիր ունենալ իրենց իսկ ներսում` այդպիսով ստիպված լինելով «արտաքին» ճակատին զուգահեռ ունենալ նաև «ներքին» ճակատ:

Ռուսաստանում խորհրդարանական ընտրությունը դեկտեմբերին է, այսինքն` ավելի շուտ, քան Հայաստանում: Ըստ երևույթին դեկտեմբերին այնտեղ արձանագրված իրադարձություններից հնարավոր կլինի եզրակացնել, թե ինչ է սպասվում այստեղ մայիսին: Դա ամենևին չի նշանակում իրադարձությունների ավտոմատ պրոյեկտում: Պարզապես դեկտեմբերին երևի թե կերևա, թե ինչ Ռուսաստանի հետ մենք գործ ունենք, իսկ դրանից էլ կարելի է եզրակացնել, թե ինչպիսին կլինեն Հայաստանի իշխանության գործերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում