Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ո՞վ է նախագահի գլխից «թռնում» և արտերկրի ներդրումների առաջը փակում

Կանադայի քաղաքացի Ազատ Վարդանյանը, ով մեծ ջանքեր է դրել Հայաստան- Կանադա գործարար կապեր ստեղծելու, դեպի մեր երկիր ներդրումներ ապահովելու և Հայաստանի վիճակը բարելավելու համար, այսօր եկել է մի եզրահանգման. երկրորդ աստիճանի օղակներում գտնվող ինչ-որ անձանց հովանավորությամբ մի խումբ մարդիկ` «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության տնօրեն Վան Գրիգորյանը, նրա հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Աշոտ Պողոսյանը և նշյալ ընկերության շահերը դատարանում ներկայացնող Հրայր Ղուկասյանը, ամեն ինչ անում են, որ իրենց ձեռքից խլեն օրինական ճանապարհով ձեռք բերված հանքավայրը և հավանաբար վաճառեն այլ գնորդի։

Եվ այդ նպատակին հասնելու համար օգտագործում են դատախազության, դատական օղակները, խոչընդոտներ, պայմաններ են ստեղծում, որպեսզի նորաստեղծ ընկերությունը խախտի պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ Տնտեսական վեճը հիմնականում արտերկրի երկու ընկերությունների միջև է, որոնք թեև պայմանագրի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերել ԱՄՆ օրենքի շրջանակներում, այդուհանդերձ, վեճը հասել է ՀՀ վարչական դատարան։ Այս գործին «Ժամանակ»-ն անդրադարձել է նաև նախկինում։

Հիշեցնենք, որ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» միջազգային ընկերությունը (որը լինելով ՀՀ բնապահպանության նախարարության կողմից լիցենզավորված ընկերությունների մասնակից, բաժնետեր և ներդրող, Հայաստանում զբաղվում է օգտակար հանածոների հանքարդյունահանմամբ) դիմել է ՀՀ վարչական դատարան` ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից պահանջելով անվավեր ճանաչել ընկերության մասնակիցների գրանցամատյանում փոփոխությունների գրանցումը և իրավաբանական անձի կանոնադրության փոփոխությունների պետական գրանցումը։ ԳԳՄ-ի հանքավայրերից մեկը` Մարջանը, գտնվում է Սյունիքի մարզում, որի շահագործման հատուկ լիցենզիան պատկանում է «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ին, և որի բաժնեմասերի 100 տոկոսի սեփականատերը, ըստ հայցվորի, «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ն է։ 2009թ. Մարջանի հանքավայրի ուսումնասիրության և հետագա շահագործման նպատակով ներդրումների իրականացման շրջանակներում «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ն համատեղ ձեռնարկություն կազմավորելու գրավոր համաձայնություն է ձեռք բերել «Կալդերա Ռեսոուրսիզ Ինկ» կանադական ընկերության հետ։ Արդյունքում 2010թ. մարտի 24-ին կողմերն ԱՄՆ-ում կնքել են «Համատեղ գործունեության պայմանագիր» (այսուհետ` Պայմանագիր) և հիմնադրել ու ԱՄՆ Դելավեր նահանգում գրանցել «Մարջան-Կալդերա Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ համատեղ ձեռնարկությունը։ Հետագա տնտեսական գործունեության իրականացման կապակցությամբ կողմերը ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ և փոխանակել փաստաթղթեր։ Ըստ հայցվոր «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի Հայաստանի մասնաճյուղի ներկայացուցիչ, փաստաբան Հրայր Ղուկասյանի` պետռեգիստրի գործակալությունը, առանց «Կալդերայի» լիազորությունների պատշաճությունը ստուգելու, առանց բաժնեմասի օտարման պայմանագրի… ընդամենը մեկ օրում, մի քանի ժամում հապճեպ գրանցել է սեփականության իրավունքը և վկայական տվել «Մարջան-Կալդերա» ընկերությանը (որի տնօրեն է նշանակվել Ազատ Վարդանյանը), և «Գլոբալ Գոլդ Մայնինգը» դուրս է մղվել ընկերությունից ու զրկվել է իր 100 տոկոս սեփականությունից»։ Հայցվորի պնդմամբ, պետռեգիստրը իրավունք չուներ, առանց առուծախի պայմանագրի առկայության, գրանցում կատարել և վավերացնել կանոնադրական փոփոխությունները։ Մինչդեռ «Մարջան Մայնինգ Քոմփանիի» շահերի ներկայացուցիչ Վարդան Սաֆարյանը և Ազատ Վարդանյանը փաստում են, որ բաժնետերերի և կանոնադրական փոփոխությունները գրանցելիս չեն խախտվել օրենքի և կառավարության որոշումները, քանի որ այս դեպքում գործել է պայմանագրի խառը ձևը, որտեղ նշված են նաև օտարման վերաբերյալ դրույթները, և ամենևին էլ պարտադիր չէ, որ այն կոչվի օտարման պայմանագիր։ Տվյալ դեպքում ռեգիստրում Ընկերության մասնակիցների գրանցամատյանում փոփոխությունների գրանցումը կատարելու համար որպես բաժնեմասի օտարման հիմք հանդիսացած երեք փաստաթղթերում փոխադարձ համաձայնությամբ ներառված են եղել նաև բաժնեմասերի քանակը և օտարման պայմանները։ Ըստ Վ.Սաֆարյանի` «Համատեղ գործունեության պայմանագրի» ուսումնասիրությունից ակնհայտ է, որ նշված պայմանագրով հստակ նշված են, որ Ընկերության բաժնեմասերը պետք է փոխանցվեն «Մարջան-Կալդերա Մայնինգ» ՍՊԸ-ին, իսկ դրա դիմաց «Կալդերա» ընկերությունը պարտավորվել է համապատասխան ժամանակացույցով ներդրումներ կատարել և արդյունքում ամբողջությամբ ձեռք բերել «Մարջան-Կալդերա Մայնինգ» ՍՊԸ-ի մնացած 45 տոկոս բաժնեմասերը։ Այսինքն` տվյալ պայմանագրով հստակ սահմանվել են «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի պարտավորությունները` Ընկերության բաժնեմասերը փոխանցել «Մարջան-Կալդերա Մայնինգին», իսկ դրա դիմաց սահմանվել են «Կալդերա Ռեսոուրսիզ Ինկ»-ի` գումար վճարելու պարտավորությունները։ Եվ այդ ամենի շուրջ համաձայնության գալով` Պայմանագրի տակ ստորագրել են «Գլոբալ Գոլդ Մայնինգի» և «Կալդերա Ռեսոուրսիզ Ինկ»-ի լիազորված անձինք` հաստատելով, որ «Գլոբալ Գոլդ Մայնինգը» համաձայն է հետևել նույն համատեղ գործունեության պայմանագրի պայմաններին։ Բացի դա, «Համատեղ գործունեության պայմանագրով» կողմերը ի սկզբանե որոշել են ծագած տարաձայնությունների կամ անհամաձայնության դեպքում դիմել մեկ արբիտրի` Նյու Յորք քաղաքում` Ամերիկյան արբիտրաժի ասոցիացիայի Առևտրային արբիտրաժի կանոններին համապատասխան։ Ուստի վիճելի հարցերը չեն կարող վիճարկվել ՀՀ վարչական դատարանում, քանի որ այն ընդդատյա չէ հայաստանյան դատարաններին։ Բայց դատավոր Քրիստինե Մկոյանն ընդունել է վարույթ։ Հայցվոր կողմը նաև դիմել է դատախազություն, թե իբր իրենցից խլել են 100 տոկոս բաժնեմասը, որի փաստով քրգործ է հարուցվել, սակայն ըստ պատասխանող կողմի` հանցակազմ չկա։ Ընդ որում` գրանցումները հենց հայցվոր կողմն է կազմակերպել, և մինչ օրինականացնելը պատասխանողը նույնիսկ հարցրել է` օտարման առանձին պայմանագիր պե՞տք է կնքել, թե՞ ոչ։ Վան Գրիգորյանը ասել է` ոչ։ Այսինքն` գրանցման ժամանակ եթե նույնիսկ ընդունենք, որ խախտում եղել է, հենց հայցվոր կողմի մեղքով է եղել։

Ի դեպ, Ազատ Վարդանյանի` տնօրեն նշանակվելով հայցվորի որոշ խաղաքարտեր խախտվել են։ Նա այսպես է մեկնաբանում. «Հիմա մենք հասկանում ենք, որ ուրիշ նպատակներ էին հետապնդում, որ իրենց ձեռքը լինի այստեղի ընկերության մենեջմենթը։ Բայց փոխվեց, և դրանից հետո սկսվում են այն ժամանակ անհասկանալի, բայց այժմ հասկանալի բաներ, որոնք ես այսպես կարող եմ մեկնաբանել. դե արդեն գործն արվել է, փողերը ստացել են, և սա կարելի է ուրիշ գնով ծախել ուրիշին, էլ դու ինձ պետք չես։ Եվ ոնց սա վերցնեն հետ` պայմանագիր կա, և մտածում են պայմաններ ստեղծել, որ էս մարդիկ փախնեն այստեղից։ Ոնց որ պրոֆեսիոնալ մի խումբ ա` էդ Վանի գլխավորությամբ և ստեղի այս մարդկանց միջոցով։ Հիմա ուզում են ցույց տալ, թե մենք իրենցից խլել ենք… Բայց իրենք հասնում են մի նպատակի` երբ որ քրեական գործ հարուցեցին դատախազությունում, և վարչական դատարան մտան, ամեն տեղ սկսեցին մեզ վարկաբեկել։

Նախարարություն տասնյակ նամակներ են գրում, թե քրեական գործ կա իրենց դեմ, արգելեք աշխատանքները, ամեն ձևի խոչընդոտում են։ Իրենց նպատակը եղել ա, որ դրսում ցույց տան, թե մենք մեր պարտականությունները չենք կատարում։ Այդպես պայմանագիրը չեղյալ է հայտարարվում, և ով պիտի հիշի, թե այստեղ ինչ է եղել։ Սրանցով հիմքեր են ստեղծում, որ պայմանագիրը չեղյալ համարվի։ Դատարանն էլ ներկայացուցչության հայցը վերցնելով էն գլխից կողմնակալ դիրք է ընդունել»։ Այժմ նա դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել։ Զրուցակիցս ցավով է արձանագրում. «14 տարի առաջ Հայաստանը Կանադայի հետ ստորագրել է պայմանագիր` ներդրումները ապահովելու, պաշտպանելու վերաբերյալ։ Շատ լուրջ պայմանագիր է։ Եթե դու` որպես երկիր, ստորագրում ես` էդ ի՞նչ է կատարվում քեզ մոտ, որ դատախազի տեղակալը կամ դատավոր Քրիստինե Մկոյանը կարողանում են խաղալիք դառնալ մի ընկերության ձեռքին, որը մեր դեմ քրեական հանցագործություն է կատարում` մի կողմից։ Իսկ մյուս կողմից էլ` իրա ամբողջ նպատակը այս ամբողջ ներդրումային հոսքը կանգնեցնելն է։ Մենք դիմեցինք Նյու Յորքի արբիտրաժ։ Հիմա պրոցես է գնում։ Քրիստինե Մկոյանին ասեցինք` կասեցրու, մինչև արբիտրաժը որոշի, բայց չլսեց։ Հիմա մենք հասկանում ենք, որ արագացնելով դատական նիստերը` նպատակ կա մինչև արբիտրաժի որոշումն այստեղ ինչ-որ հիմք ստեղծել` գրանցումն անվավեր ճանաչելու»։ Բայց Ազատ Վարդանյանը համոզված է, որ իրենք հաղթելու են, քանի որ այստեղ չհաղթելու դեպքում միջազգային ատյաններում են բողոքարկելու։ Մի կողմ թողնելով այս խոչընդոտներից արդեն արձանագրվող վնասները, կորում է հավատը այս երկրի նկատմամբ. «Ստացվում է, որ կարող ես շատ լավ պրեզիդենտ ունենալ, բայց մի երկու հոգի այստեղ հանդիպեն, օգտագործեն այս պուճուր մեխանիզմները (դատախազության, դատարանի)` էս մեծ գործը միանգամից զրո դառնա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում