«Բարսելոնա»-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ երաժշտական կարիերա է սկսում:
«Սկսում եմ երաժշտական կարիերա: Չորեքշաբթի կներկայացնեմ առաջին երգս»,- Twitter-ի իր էջում գրել է Նեյմարը:
Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 1 խաղի, դարձել գոլային փոխանցման հեղինակ:
Նեյմարը բաց է թողել Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի մեկնարկը` Բրազիլիայի Օլիմպիական հավաքականի կազմում «Ռիո-2016»-ին մասնակցելու պատճառով:
Հիշեցնենք, որ բրազիլացիները նվաճել են օլիմպիական չեմպիոնի տիտղոսը: