Գերմանացի թենիսիստուհի Անժելիկա Կերբերն իր կարիերայում առաջին անգամ նվաճել է ԱՄՆ-ի Բաց առաջնոթյան հաղթողի տիտղոսը:
Մրցաշարի եզրափակիչում աշխարհի 2-րդ ռակետն առավելության է հասել 10-րդ ռակետ Կարոլինա Պլիշկովայի նկատմամբ:
Դիմակայությունը տևել է 2 ժամ 7 րոպե և ավարտվել 6:3, 4:6, 6:4 հաշվով` հօգուտ գերմանուհու: Հաղթանակի համար Կերբերը ստացել է 3.5 միլիոն դոլար և 2 հազար վարկանիշային միավոր: