Ռուսական «Առաջին ալիքով» հայտնի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղը կարող է տեղափոխվել մերձմոսկովյան «Սկոլկովո» ինովացիոն կենտրոն: Այս մասին այսօր RIA-Novosti-ին ասել են «Սկոլկովո»-ում: Զրուցակիցն ասել է, որ Մոսկվայի «Նեսկուչնի» այգուց, որտեղ հին մի շինությունից հեռարձակվում են այդ խաղի հաղորդումները, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ը կտեղափոխվի 2014թ.-ին:
Նա շեշտել է, որ մինչ այդ կստեղծվեն համապատասխան ենթակառուցվածքներ: Հիշեցնենք, որ «Սկոլկովո» ինովացիոն կենտրոնը պետք է դառնա Ռուսաստանի նոր տնտեսական քաղաքականության ամենախոշոր փորձադաշտը: Այն համարվում է նախագահ Մեդվեդևի և նրա թիմի նախագիծը: