Առաջին բուժօգնության ցուցաբերման համաշխարհային օրը (World First Aid Day) աշխարհի շատ երկրներում նշվում է ամեն տարի՝ սկսած 2000 թվականից, սեպտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Այն անցկացնելու նախաձեռնությամբ հանդես են եկել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման անդամները:
Առաջին օգնություն հատկացնելու նպատակն է հասարակ բժշկական միջոցներով տուժածի կյանքը փրկելը, նրա տառապանքների թեթևացումը և հնարավոր բարդացումների զարգացման կանխումը:
Կարևոր է գիտակցել, որ ոչ ոք ապահովագրված չէ դժբախտ պատահարներից: Այդ պատճառով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժումների ակտիվիստների և տարբեր բժշկական կազմակերպությունների աշխատակիցների ջանքերով տարբեր երկրներում անցկացվում են ակցիաներ և քննարկումներ՝ տուժածին առաջին բուժօգնություն հատկացնելու կարևորության և մեթոդների մասին: