Ավարտվեց Թբիլիսիում ընթացող Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնությունը: Վերջին տուրում Լիլիթ Գալոյանը հերթական հաղթանակը տոնեց հերթական ադրբեջանուհու նկատմամբ: Այս անգամ նա հաղթեց Խայալա Իսքանդարովային: Լիլիթ Մկրտչյանը հաղթեց վրացուհի Մայա Լոմինաշվիլուն, Նելլի Աղինյանը՝ հայ շախմատիստուհի Մարիա Գևորգյանին:
Լիլիթ Մկրտչյանն, այսպիով, զբաղեցրել է 21-րդ, Գալոյանը՝ 41-րդ, իսկ Աղինյանը՝ 55-րդ տեղը:
Հիշեցնենք, որ Էլինա Դանիելյանն այս առաջնությունում զբաղեցրել է երրորդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի: