Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Եժի Բուզեկ. «2008 թ. մարտի 1-ը բաց վերք է» (տեսանյութ)

Այսօր Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ համատեղ մամլո ասուլիս էր հրավիրել:

«Առաջին լրատվականը» Եժի Բուզեկին հարց ուղղեց, որը վերաբերում էր օրերս Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի հարցազրույցին, որտեղ նա ըստ էության հաստատել էր այն փաստը, որ բանակը մասնակցել է 2008 թ. մարտի 1-ի իրադարձություններին՝ արդարացնելով ԱԺ-ին, թե՝ «արտակարգ դրությունը չի ենթադրում բանակի օգտագործում»:

«Առաջին լրատվականի» հարցին, թե ԵՄ-ն իր ներքին փաստաթղթերում կարևորում է ժողովրդավարության հիմնարար սկզբունքների պահպանումը, ինչպե՞ս է պարոն Բուզեկը գնահատում այն փաստը, որ առայժմ բացահայտված չեն 2008 թ. մարտի 1-ի տասը սպանությունները, և սա ըստ էության անպատժելիության մթնոլորտ ծնելու հնարավորություն է:

«Ես այդ հարցը քննարկել եմ և՛ խորհրդարանի նախագահի, և՛ երկրի նախագահի հետ և նշել եմ այն հանգամանքը, որ դա մեծ, անգամ ասել եմ՝ բաց վերք է: Ձեր երկրի ամենակարևոր անձինք ինձ հավաստիացրել են, որ հետաքննություն է գնում, որպեսզի այդ խնդիրը լուծվի: Ձեր երկրի նախագահը հայտարարել է այն մասին, որ ձեր իշխանությունները պատրաստ են ձեր երկրում շատ բան փոխել: Եկեք հավատանք այս մեկնարկին: Սա նաև համահունչ է մեր՝ ԵՄ-ի ակնկալիքներին, որովհետև համակարգերը պետք է համատեղելի լինեն մեկը մյուսի հետ, որպեսզի համագործակցություն տեղի ունենա, այսինքն՝ դա ավելի շատ համագործակցություն է ենթադրում: Ես կարծում եմ, որ այս տեսանկյունից դուք գտնվում եք ճիշտ ուղու վրա: Այս հիմնախնդրի լուծում կա՝ ինչպես լուծել 2008 թ. խնդիրը, որպեսզի իշխանությունները վստահելի լինեն: Ես կասեմ հետևյալը՝ ինչ անում եք՝ դա ձեր ընտրությունն է, դուք եք ընտրում, մենք չենք ուզում որևէ բան պարտադրել, դա պետք է լինի ձեր իշխանությունների որոշումը և ձեր ժողովրդի որոշումը, ձեր քաղաքացիների ակնկալիքները: Բայց մենք պատրաստ ենք աջակցել, որովհետև մենք բավական փորձ ունենք: 15-20 տարի առաջ մեր երկրում՝ Եվրոպայի այդ մասում, մենք շատ լուրջ բարեփոխումներ ենք իրականացրել, և այդ բարեփոխումների համար անձամբ ես պատասխանատվություն էի կրում, իսկ դա հեշտ չէր: Բայց ես հասկանում եմ, որ սա կարևոր վճռորոշ որոշում է ձեր իշխանությունների կողմից՝ քայլ առ քայլ, դանդաղ առաջ ընթանալ, որովհետև դա ձեր որոշումն է այդ ուղղությամբ գնալ, և այդ դեպքում, անշուշտ, համագործակցության առումով էլ բավական հեշտ կլինի»,- պատասխանեց Եժի Բուզեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում