Քեմբրիջի դքսուհի Քեթրինը կարող է հուսախաբ անել բազմաթիվ լրագրողների, որոնք նրան սպասում են Լոնդոնի Սուրբ Մարիայի հիվանդանոցի մուտքի մոտ: Նա կարող է ծննդաբերել Ռեդինգ քաղաքում՝ գրում է Daily Telegraph-ը:
Պարբերականը նշում է, որ Քեթրինը գտնվում է Բաքլբերիում՝ իր ծնողների տանը, ամուսնու հետ, որը ներկայում արձակուրդում է:
«Դքսի ու դքսուհու օգնականները հաստատել են, որ նա, ինչպես նախկինում, ծրագրում է երեխային ծննդաբերել Սուրբ Մարիայի Lindo Wing հիվանդանոցի մասնավոր թևում: Սակայն Բերքշիրի թագավորական հոսպիտալում ծննդաբերելու պահեստային ծրագիրը մնում է ուժի մեջ: Նա այնտեղ է ծնվել 1982-ին»,- նշում է պարբերականը:
Առայժմ հայտնի չէ Քեյթի ծննդաբերության հստակ օրը: