Ադրբեջանական Vesti.az կայքի փոխանցմամբ, Վրաստանը 2008 թվականի Ռուսաստանի հետ պատերազմի հիշատակին թողարկել է մեկ լարի (60 ամերիկյան ցենտ) արժեքով մետաղադրամ: Վերջինիս վրա պատկերված է Վրաստանի քարտեզը, որում ներառված են Աբխազիան և Հարավային Օսիան:
Նշվում է, որ մետաղադրամը թողարկելու է Վրաստանի Ազգային բանկը, և այն դրվելու է շրջանառության մեջ: Այսինքն՝ այն չի հայտնվի միայն կոլեկցիոներների ձեռքում: