«Առաջին լրատվականի» տեղեկություններով, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը վերջերս «Նաիրիտ» գործարանի կոլեկտիվի հետ հանդիպման ժամանակ հավաստիացրել է, որ մինչև մայիսի 20-ը հայտնի կդառնա այն կազմակերպության անունը, որը հետաքրքրված է գործարանով: Նա նաև ասել է, որ գործարանի վերագործարկման կապակցությամբ սպասվում են «հետաքրքիր զարգացումներ»:
Նշենք, որ «Նաիրիտը» երկար ժամանակ է, ինչ չի աշխատում, և գործարանի աշխատակիցները հարկադիր պարապուրդի են մատված: