Friday, 29 03 2024
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար

WSJ-ն քննադատել է Օբամայի «անատամ» արտաքին քաղաքականությունը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի «անատամ» արտաքին քաղաքականության 8 տարիները Վաշինգտոնը վերածեցին համաշխարհային գործընթացների հասարակ դիտորդի: Այս մասին գրում է The Wall Street Journal-ի հոդվածագիր Ուիլյամ Գելսթոնը:

Ըստ նրա՝ G20-ի անցած հանդիպմանը Չինաստանի իշխանությունները Օբամային և նրա ավագ օգնականներին վերաբերվել են «աղաղակող անհարգալից» ձևով: Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը շարունակում է հայտարարել Հարավչինական ծովում հավակնությունների մասին, որոնք ԱՄՆ ռազմածովային ուժերի դրվագային ցուցադրությունները չկարողացան դադարեցնել: Միաժամանակ ԱՄՆ նախագահի Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության կուրսը դիմադրության է հանդիպում ԱՄՆ նախագահի երկու թեկնածուների կողմից, և դրա տապալումը ծանր հարված կհասցնի ամերիկյան արժանահավատությանը:

Սիրիայում շարունակվում է պատերազմը, կրակի դադարեցման մասին Ռուսաստանի հետ պայմանավորվելու փորձերը ոչնչի չհանգեցրին, ասվում է հոդվածում: Ըստ հոդվածագրի՝ հայտարարությամբ, որ Ռուսաստանը «կխրվի ճահճի մեջ» Սիրիայում արշավ սկսելով՝ Օբաման նկարագրել է իր վիճակը, ոչ թե իրականությունը: Ընդհակառակը՝ համեստ ծախսերի դեպքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հաջողվեց վերականգնել երկրի դիրքերը որպես կենտրոնական խաղացող տարածաշրջանում, մինչդեռ ԱՄՆ-ը նահանջի վիճակում հայտնվեց: «Իրատեսության» քաղաքականությունը Սիրիայում խառնաշփոթով ավարտվեց:

G20-ի հանդիպման խմբային լուսանկարը շատ բանի մասին է խոսում, կարծում է հեղինակը: Մի ծայրին Պուտինը շփվում է թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որը նրան ուշադիր լսում է, մյուսին Օբաման հետաքրքրությամբ նայում է զրույցին, իսկ կենտրոնում վստահ ժպտում է Սի Ցզինպինը: Որքան Ռուսաստանը, Թուրքիան, Չինաստանը բարգավաճում են, այդքան ԱՄՆ-ը դառնում է կողմնակի դիտորդ, գրում է Գելսթոնը:

Վերջում հեղինակը նշում է, որ, ըստ իրեն, չնայած մեծաթիվ սխալներին՝ ԱՄՆ-ը մնում է գլոբալ խաղաղության և ավտանգության ամենահուսալի երաշխավորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում