Saturday, 20 04 2024
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը

Ավտորիտար վարչակարգերը համացանցում անցնում են հարձակման

Ինչպես իր գրքում հայտնում է «Նոր Ամերիկա» հիմնադրամի (New America foundation) աշխատակից Եվգենի Մորոզովը (լույս է տեսնելու հունվարին), ավտորիտար ռեժիմները համացանցում ամբողջ ճակատով անցել են հարձակման: Այս մասին հաղորդում է Wall Street Journal պարբերականը:
Այսպես, այդ վարչակարգերն ավելի շատ սկսել են ոչ թե արգելել այս կամ այն կայքը կամ ձերբակալել բլոգերներին, այլ` ավելի հաճախ օգտագործել համացանցը` սեփական քարոզչությունը տարածելու համար: Դա նրանց թույլ է տալիս ոչ միայն թուլացնել քննարկվող թեմաների սրությունը, այլ նաեւ կառավարել հասարակական կարծիքը: Օրինակ, Չինաստանի իշխանությունները դասընթացներ են անցկացնում բլոգերների համար, ուղարկում են կարճ հաղորդագրություններ` կոմունիստական գաղափարախոսության «լավագույն» մեջբերումներով, ինչպես նաեւ` հայրենասիրական ռինգթոներ: Հեղինակի տեղեկությամբ` 2009թ. Անկախության օրը Չայնա Մոբիլ ընկերության միլիոնավոր բաժանորդներ հայտնաբերել են, որ իրենց ռինգթոները փոխարինել են Ջեկի Չանի կատարմամբ հայրենասիրական մի երգով: Նույն Չինաստանում ստեղծվել է, այսպես ասած, 50 ցենտանոցների բանակ: Այս մարդիկ մտնում են այն բլոգները կամ ֆորումները, որտեղ քննարկվում են Չինաստանի համար կարեւորագույն խնդիրներ, եւ որտեղ սուր քննադատություն է հնչում կառավարության դեմ, եւ թողնում են իշխանության գործողությունները պաշտպանող մեկնաբանություններ, ինչի համար ստանում են 50 ցենտ պարգեւատրություն: Ինչպես հայտնում է հեղինակը, նմանատիպ քաղաքականություն է վարվում նաեւ Ադրբեջանում եւ Նիգերիայում: Իսկ ահա Իրանում 2006թ. սկսած անցկացվում են հատուկ դասընթացներ կանանց համար, ովքեր պետք է մասնակցեն այն համացանցային քննարկումներին, որտեղ արծարծվում է կնոջ դերը մուսուլմանական հասարակություններում:
Կրեմլում էլ չինացի իրենց գործընկերներից հետ չեն մնում` ստեղծելով եւ ֆինանսավորելով մի շարք հայտնի բլոգերների` իրենց գաղափարախոսությունը տարածելու համար, ինչը հնարավորություն է ստեղծում հասանելի դարձնել այդ գաղափարները այն հանդիսատեսի համար, որը խուսափում է հեռուստատեսություն դիտել: Թվիթերում իր ակտիվ մասնակցությամբ աչքի է ընկնում նաեւ նախագահ Մեդվեդեւը, Chavezcandanga անվան տակ է հանդես գալիս Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը: Հեղինակի կարծիքով` այսօր շատ ավելի հեշտ է կաշառել 100 բլոգերի, քան փակել մեկ թերթ կամ պայմանավորվել նրա խմբագրության հետ:
Իսրայելում էլ ստեղծվել է մի ընկերություն, որը համացանցում փնտրում է Իսրայելի վերաբերյալ հարցումներ, հրավիրում է իսրայելցիներին քվեարկելու իրենց երկրի օգտին, տարածում է տարբեր կայքերում տեղ գտած հոդվածներ Իսրայելի վերաբերյալ:
Հեղինակը Արեւմտյան երկրներին խորհուրդ չի տալիս քայլեր ձեռնարկել` այդօրինակ ավտորիտար բլոգերներին հայտնաբերելու համար, քանի որ խնդիրներ կառաջանան նաեւ այլախոհ բլոգերների համար: Առավելագույնը, ինչ պետք է անեն արեւմտյան կառավարությունները` ուսուցանել քաղաքական կայքերի պատասխանատուներին հայտնաբերել քարոզչություն տարածողներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում