Saturday, 20 04 2024
Տավուշի մի շարք գյուղերի բնակիչներ Կիրանցի հատվածում փակ են պահում միջպետական ճանապարհը
Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Օբաման Գլենդելի քաղաքապետի համադասարանցին է եղել

ԱՄՆ Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանն այսօր Հայաստանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց, որ, հանդիպելով մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քննարկել են Գլենդել-Հայաստան համագործակցության ամրապնդման հարցերը: «Ուրախ եմ, որ ներկայացնում եմ Գլենդելի 220 հազար բնակիչներին և 100 հազար հայերին: Մեր լավագույն բժիշկները Գլենդելում, Լոս Անջելեսում հայեր են: Մենք փորձում ենք ամենաբարձր պաշտոնները զբաղեցնել և ավելի ամրապնդել հայ-ամերիկյան կամուրջները: Իսկ Գլենդելի Մեմորիալ հիվանդանոցի մասնաճյուղի հիմնումը Հայաստանում առաջին քայլն է այդ գործում»,- ասաց Արա Նաջարյանը:

Լրագրողների այն հարցին, թե գո՞հ են իրենք Օբամայից, և արդյոք նա կիրականցնի՞ իր խոստումը Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին, Գլենդելի քաղաքապետը պատասխանեց. «Օբաման ընտրվելուց առաջ խոստացավ, որ Ցեղասպանությունը կընդունի, բայց խաբեց մեզ: Հետևաբար, մենք շատ դժգոհ ենք նրանից: Մանավանդ այն հայերն են հիասթափված, որ շատ ջանք թափեցին նրա ընտրվելու գործում: Մենք բոլոր հայերով պետք է հասկանանք, որ Ցեղասպանության ճանաչման հարցը չպետք է կապենք ընտրապայքարի խոստումներին: Իսկ Օբամայի դեպքը լավ օրինակ էր, որ մտավ, շահեց, սակայն հետո միտքը 180 աստիճանով փոխեց: Երբ մարդիկ մտնում են Սպիտակ տուն, ինչ-որ բան է կատարվում. Բուշը, Օբաման իրենց միտքը փոխում են»,- դժգոհեց քաղաքապետը:

Արա Նաջարյանը ասաց, որ 1980 թ. Օբաման իր դասընկերն է եղել: «Նրա ուզած ամեն բանը իրականություն դարձավ: Երանի իմանայի, որ նա նման բարձր պաշտոնների է ձգտում: Կբռնեի նրան և լավ կասեի, թե դու պետք է իմանաս, որ այս Ցեղասպանությունը իրական է: Ափսոս, չարեցի դա: Աստված գիտի, եթե ես կամ մեկ ուրիշ աշակերտ դա աներ, կամ նա լսեր մեր խոսքը, մեր պատմությունը, իր միտքը կփոխեր»,- ափսոսանք հայտնեց Գլենդելի քաղաքապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում