Wednesday, 24 04 2024
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը

Քաղաքապետը հանդիպել է հյուրանոցների և զբոսաշրջային տների ներկայացուցիչների հետ

Հյուրանոցային տնտեսության զարգացման, մայրաքաղաքում զբոսաշրջային բիզնեսին հյուրանոցների առավել գործուն մասնակցությանն ուղղված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և հյուրանոցների ու զբոսաշրջային տների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։ Ընդգծելով Երևանը որպես բրենդ աշխարհին հասանելի և ընկալելի դարձնելու անհրաժեշտությունը, քաղաքապետը համառոտ ներկայացրել է այս ուղղությամբ քաղաքապետարանի կողմից ձեռնարկվող քայլերն ու ծրագրերը։
«Անհրաժեշտ է ճիշտ, թիրախային քարոզչություն և ճկուն գնային քաղաքականություն, անհրաժեշտ է, որ հյուրանոցների ասոցիացիան գործնական քայլեր ձեռնարկի և ծրագրեր առաջարկի այս ուղղությամբ»,- նշել է քաղաքապետն ավելացնելով, որ անհրաժեշտ է նաև առավել ակտիվ և սերտ համագործակցել զբոսաշրջային օպերատորների հետ։

Հանդիպման մասնակիցներն առանձնացրել են մի շարք խնդիրներ, որոնց լուծման պարագայում ոլորտի աշխուժացումը զգալի կլինի։ Վերջիններս մասնավորապես նշել են համապատասխան օտարալեզու ուղեցույցների ու քարտեզների, ուղղորդող ցուցանակների, մայրաքաղաքում հասարակական զուգարանների և մի շարք այլ խնդիրների անհրաժեշտության մասին։ Կարեն Կարապետյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանի լիազորությունների շրջանակներում գտնվող բոլոր հարցերի ուղղությամբ աշխատանքներ արդեն իսկ տարվում են և նշված խնդիրները շուտով իրենց լուծումը կստանան։ Իսկ որպեսզի աշխատանքներն առավել համակարգված և գործնական հունով ընթանան, Երևանի քաղաքապետն առաջարկել է շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խումբ ստեղծել, որն էլ, համապատասխան հիմնավորումներով, կոնկրետ առաջարկություններ կներկայացնի։

Որպես առաջին գործնական քայլ, քաղաքապետն առաջարկել է ամանորյա տոներին մայրաքաղաքը զբոսաշրջիկների ու հյուրերի համար առավել գրավիչ դարձնելուն ուղղված ծրագրային առաջարկություն ներկայացնել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում