Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Սերբիայի նախագահ Բորիս Տադիչն Ադրբեջանում Սերբիայի դեսպան է նշանակել Զորան Վայովիչին: Այս մասին նշված է սերբական պետական մամուլում:
Ադրբեջանում Սերբիայի դեսպանատունը բացվել է այս տարվա մարտին, սակայն այն ցայժմ չուներ դեսպան, և Ադրբեջանում Սերբիան ներկայացնում էր ժամանակավոր լիազոր անձը:
Հիշեցնենք, որ մայիսի սկզբին Սերբիա էր այցելել Ադրբեջանի արտգործնախարար էլմար Մամեդյարովը: Նրա այցի արդյունքում հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 8-9-ը այցելելու է Սերբիա: