Չեխիայի հավաքականի ավագ Մարեկ Սուխին հայտարարել է, որ չէր ցանկանում վնասվածք հասցնել Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Կարծում եմ` մեր բախումը կոշտ չէր: Պարզապես, Մխիթարյանն արագավազ ֆուտբոլիստ է: Ես կանգնած էի: Մեր բախումը պատահականություն էր: Չէի ցանկանում վնասվածք հասցնել Մխիթարյանին:
Հուսով եմ` Հենրիխի մոտ ամեն ինչ լավ կլինի: Նա շուտ կապաքինվի և շարք կվերադառնա: Սա ֆուտբոլ է»,- Sport-ը մեջբերում է Սուխիի խոսքերը:
Հիշեցնենք, որ ապաքինման համար Հայաստանի հավաքականի ավագին կպահանջվի 7-10 օր: Նա բաց կթողնի ազգային թիմի` Դանիայի ընտրանու դեմ աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի խաղը: Մանչեթսերյան դերբիում Մխիթարյանի մասնակցությունը հարցական է:








































