Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո 3 ամսով ներդրված արտակագ դրության պայմաններում գյուլենականների դեմ պայքարում պաշտոնանկ է արվել 59.077 պետծառայող։
Պաշտոնանկություններին առավելագույնը առնչվել է 28.163 մարդ։ 2018 աշխատակից հեռացվել է առողջապահության նախարարությունից, 1519 մարդ՝ կրոնական գործերի նախարարությունից, 733 աշխատակից՝ գյուղատնտեսության նախարարությունից, 439 մարդ՝ զբաղվածության նախարարությունից։
Բացի դրանից՝ վերջին շրջանում պաշտոնանկ է արվել 543 դատավոր ու դատախազ և 820 զինվորական։ Այդպիսով, զինված ուժերից հեռացվածների ընդհանուր թիվը կազմում է 4545 մարդ, ոստիկանությունից՝ 9331 մարդ։ Պաշտոնանկ արված դատավորների ու դատախազների թիվն էլ հասել է 3390-ի։









































