Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարության նոր որոշմամբ պաշտպանության նախարարության քաղաքացիական կադրերը հավասարեցվել են Թուրքիայի զինված ուժերում իրենց գործընկերներին։
Այդպիսով պաշտպանության նախարարի տեղակալի համար սահմանվել է բանակի գեներալի, նրա տեղակալների, վարչությունների պետերի ու գլխավոր տնօրենների համար՝ գեներալ-մայորի, գլխավոր փոխտնօրենների ու առանձին դեպարտամենտների ղեկավարների համար՝ բրիգադի գեներալի, պաշտպանության նախարարության համալսարանի ռեկտորի համար՝ գեներալ-լեյտենանտի, բաժնի պետերի համար՝ գնդապետի կոչումներ։
Հաղորդվում է, որ Դյուզջե նահանգի նախկին նահանգապետ Ալի Ֆիդանը, որը նախորդ շաբաթ նշանակվել է պաշտպանության նախարարության ղեկավարի տեղակալ, դարձել է Թուրքիայի առաջին քաղաքացիական «բանակի գեներալը»։










































