Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ջերմությամբ է հիշում այն ժամանկաները, երբ «Ռեալ»-ում իր գլխավորությամբ հանդես էր գալիս Քրիշտիանու Ռոնալդուն:
«Ռոնալդուն դարձյալ շատ գոլեր կխփի: Նրան չի խանգարի անգամ ամռանը ստացած վնասվածքը: Քրիշտիանուն սահմաններ չի գծում: Ես նրան երբեք չեմ տեսել հոգնած:
Ինչ վերաբերում է Մեսսի-Ռոնալդու համեմատություններին, ապա ասեմ, որ հնարավոր չէ ընտրել նրանցից մեկին: Մշտական համեմատություններն օգնեցին թե մեկին, թե մյուսին»,- Marca-ն մեջբերում է Անչելոտիի խոսքերը:









































