Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է

Քաղաքական երկգագաթ համակարգի տեսլականը

Հայաստանի ներքաղաքական զարգացումները, թերևս, կարելի է բաժանել մի քանի շերտի, որոնցից հանրության ուշադրության կենտրոնում հիմնականում հայտնվում և մնում են կենցաղայինին մոտ, կամ էլ միջկուսակցական կամ ներիշխանական ինտրիգներին առնչվող շերտերը:

Կամ մի շերտ, որն այնքան էլ հաճախ չի հայտնվում քննարկման հրապարակում, իսկ եթե հայտնվում է, ապա առավելապես միջկուսակցական, կամ այսպես ասած` կուսակցամիջյան շահերի բախման համատեքստում: Խոսքը քաղաքական դաշտի երկբևեռացման միտման մասին է, որ նկատում են թե՛ փորձագիտական շրջանակները, թե՛ քաղաքական սուբյեկտները: Հայ ազգային կոնգրեսի և իշխանության միջև սկսած գործընթացը տանում է դեպի այդ երկբևեռացման՝ մարգինալացման վտանգի տակ դնելով քաղաքական մնացյալ սուբյեկտներին: Այդ իրողությունն արձանագրում են շատերը, սակայն դիտարկումն իրականացվում է միայն քաղաքական մենաշնորհների անթույլատրելիության մասին քննարկումների համատեքստում:

Մինչդեռ դրա արդարացիությամբ հանդերձ, հարկ է նաև նկատել առկա շերտի առավել գլոբալ և հեռանկարային միտումը: Այդտեղ տեսնում ենք, որ կարծես թե Հայաստանում գծագրվում է երկու հիմնական քաղաքական բևեռ, այսպես ասած` ազգային-պահպանողական` ի դեմս իշխանության, և ազատական-դեմոկրատական` ի դեմս Հայ ազգային կոնգրեսի: Այստեղ, իհարկե, բնորոշումները ինչ-որ չափով հարաբերական են, քանի որ զուտ գաղափարական առումով երկու բևեռներում էլ իրավիճակը բավական խառն է: Օրինակ` Կոնգրեսում կան ուժեր, որոնք հեռու են ազատականությունից, իսկ իշխանության մեջ էլ գաղափարական ուղղվածության մասին խոսելն ընդհանրապես ծիծաղելի է, քանի որ եթե անձնական շահը վաղը պահանջի, այդ իշխանության կրողները շատ հանգիստ կարող են դառնալ սոցիալ-դեմոկրատ կամ ուլտրալիբերալ:

Խոսքը, սակայն, տվյալ դեպքում ընդհանրական բնորոշման մասին է, որով ներկայումս հանդես են գալիս ներքաղաքական խաղի երկու առանցքային սուբյեկտները: Ակնհայտ է նաև, որ մյուս սուբյեկտներին մնացել է միայն ընտրել, թե որ բևեռում են իրենց տեսնում, որտեղ են ուզում տեղավորվել, եթե ունեն քաղաքականության մեջ մնալու ցանկություն: Առայժմ մյուս սուբյեկտները ակտիվորեն փորձում են դիմադրել, ստեղծում են ինչ-որ ճակատներ, դաշինքների ձևավորման մասին են հայտարարում, քաղաքացիական հավաքներ են նախաձեռնում: Այսինքն` նրանք փորձում են ոչ թե տեղավորվել որևէ բևեռում, այլ ստեղծել իրենցը, դառնալ, այսպես ասած, երրորդ բևեռը, թեև ըստ էության նրանք ձգտում են լինել երկրորդը, այսինքն` իշխանության հետ խաղում իրենց են առաջարկում Հայ ազգային կոնգրեսի փոխարեն: Եվ հենց այդ մղումն էլ կարծես թե վկայում է, որ նրանք էլ ենթագիտակցորեն հանդես են գալիս երկբևեռ քաղաքական դաշտի օգտին, պարզապես ուզում են, որ երկրորդ բևեռը հենց իրենք լինեն: Սակայն այն, որ երկրորդը իրենք չեն, վկայում է, որ իրենք ունեն խնդիրներ` թե՛ բովանդակային, թե՛ գաղափարական, թե՛ ընդհանրապես իմիջային. և ընդհանրապես՝ այս խաղը այս ժամանակահատվածում իրենք, ըստ էության, տանուլ են տվել: Միակ ելքը, թերևս, այն է, որ իրավիճակը կարող են շտկել հեղափոխականությամբ: Քաղաքական ճանապարհը նրանց համար ներկայումս չափից ավելի երկար ու դժվար հեռանկար ունի, այն էլ ունի մի դեպքում` եթե նրանք կարողանան տեղավորվել երկու բևեռներից մեկի տրամաբանության մեջ` փորձելով իրենց գտնել նախ այդ բևեռում, հետո նոր քաղաքական դաշտում:

Այդպիսով, Հայաստանի քաղաքական դաշտն, ամենայն հավանականությամբ, բաժանվում է ազգային-պահպանողականության և ազատական-դեմոկրատիայի միջև: Այդ բաժանումն, իհարկե, դեռ ունի թե՛ գաղափարական հղկման, թե՛ կադրային ֆիլտրման, թե՛ բովանդակային և ծրագրային որակափոխության խիստ անհրաժեշտություն, ընդ որում` երկուստեք: Եվ այդ գործընթացն ամենայն հավանականությամբ կսկսվի խորհրդարանի ընտրությունից հետո, եթե իհարկե այդ ընտրությամբ հաջողվի ավարտել առաջին` բաժանման փուլը: Ի վերջո, շատ բան կախված է նաև այն ուժերից, որոնց վրա է այդ բաժանման պատասխանատվությունը:

Վերջին հաշվով, գործընթացն ամենևին էլ փոխադարձ պայմանավորվածություն չէ` «արի բաժանենք ու ապրենք հանգիստ», այլ ընդամենը թե՛ ներքաղաքական, թե՛ ներհասարակական, թե՛ նաև աշխարհաքաղաքական գործընթացների հանգամանքների բերումով ձևավորված իրավիճակ: Ամենևին պետք չէ բացառել, որ հանգամանքների այդ աղբյուրներից մեկում փոփոխություններին զուգահեռ, փոխվի նաև ներքին իրավիճակի տրամաբանությունը: Առայժմ, իհարկե, դրա նախադրյալներ չկան և երկու հիմնական սուբյեկտները` Կոնգրեսն ու իշխանությունը, տեսնում են, իրենց համար արձանագրում, որ խաղի տրամաբանությունը պահելը փոխադարձ ձեռնտու է, և ավելիին այս պահին ունակ չէ թե՛ մեկ, թե՛ մյուս կողմը, իսկ մնացյալ կողմերը ունակ չեն նույնիսկ այդքանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում