Ախալքալաքի Խանդո գյուղում օգոստոսի 28-ին իր սեփական տանը սպանվել է գյուղի 78-ամյա բնակիչ Սեդա Սպերցյանը՝ գրում է Jnews.ge-ն:
Կինը երկար տարիներ մենակ է ապրել, նրա միակ որդին ընտանիքով ապրում է Ռուսաստանում: Նրա մարմինը հայտնաբերել են սպանությունից հետո երկրորդ օրը:
Ըստ Jnews.ge կայքի տարածած հաղորդագրության՝ «Սկզբում ոչ ոք չէր մտածում, որ կնոջը սպանել են: Սակայն նրա որդին մոր մարմնի վրա ծակող գործիքից առաջացած վնասվածքներ է նկատել և դիմել ոստիկանություն: Գյուղում բոլորը համոզված են, որ Սեդա Սպերցյանը սպանվել է»:
Վրաստանի ՆԳՆ-ն դեպքի առիթով քրեական գործ է հարուցել:











































