News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ YouTube վիդեոհոսթինգում հրապարակվել է Թբիլիսիի Վակե կենտրոնական շրջանում իրականացված՝ քրեական հեղինակության սպանության տեսանյութը։
Կադրերում երևում է, թե ինչպես է հետիոտնը դուրս բերում ատրճանակն ու սկսում կրակել մեքենաներից մեկում գտնվող մարդկանց վրա, ինչից հետո փախուստի է դիմում։
Քրեական հեղինակություն Սոսո Ջոհաձեն մահացել է տեղում, իսկ նրա փաստաբան Զաքարիա Չիբուխաշվիլին, որը նստած է եղել կողքին, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Բադրի Նատոբաձեն, որը չի ճանաչել իր մեղքը և օգտվում է լռություն պահելու իրավունքից։










































