Սամարղանդում սկսվել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հրաժեշտի արարողությունը, հայտնում է INTERFAX-ը:
Նշվում է, որ արարողությունն անցկացվում է երկրի ղեկավարի Սամարղանդի նստավայրում:
Սրահում հավաքվել են պետության ղեկավարներ, արտասահմանյան երկրների պատվիրակություններ, երկրի հանրության ներկայացուցիչներ:
Սգո արարողությունը բացել է թաղումների կազմակերպման հարցերով պետական հանձնաժողովի նախագահ, Ուզբեկստանի վարչապետ Շավկաթ Միրզիյաևը:
Նշվում է, որ թաղման արարողությունն ընթանում է մուսուլմանական ավանդույթների համաձայն:















































