Երկրների նորացված վարկանիշի համաձայն, որոնք աշխարհին կարող են առաջարկել լավագույն ծրագրավորողների ծառայությունները, ԱՄՆ-ը և Հնդկաստանը, որոնք գրավել են 28-րդ և 31-րդ տեղերը, չեն կարող մրցակցել նոր առաջատարների հետ:
Ըստ կալիֆոռնիական «HackerRank» ընկերության փորձագետների կարծիքի, ովքեր գնահատել են մոտ 1.5 միլիոն ծրագրավորողների հմտություններն ու գիտելիքները, համաշխարհային առաջատար է Չինաստանը, երկրորդ տեղում են Ռուսաստանի ծրագրավորողները, երրորդում` Լեհաստանի:
Ընդ որում` հենց Ռուսաստանի և Չինաստանի ծրագրավորողներն են դարձել ծրագրային ապահովման լավագույն մշակողները: Ռուսները նաև ճանաչվել են ալգորիթմների մշակման հետ կապված խնդիրների լավագույն լուծողները, իսկ չինացիները` ֆունկցիոնալ ծրագրավորման:









































