Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր առավոտյան ռուս զինվորականները սահմանամերձ Սաչխերի շրջանում կրակ են բացել Վրաստանի հինգ քաղաքացիների վրա: Այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ-ն.
«Մայիսի 18-ին՝ ժամը 8-ին, Սաչխերի շրջանի Չալվանի գյուղում հինգ երիտասարդներ (17-27 տարեկան) դեղաբույսեր հավաքելու նպատակով գտնվել են շփման գծի անմիջական հարևանությամբ: Այդ ընթացքում ռուս զինվորականները փորձել են ձերբակալել նրանց, սակայն նրանք փախուստի են դիմել:
Ռուս զինվորականներն էլ կրակահերթ են արձակել նրանց հետևից: Արդյունքում, նրանցից երկուսը վիրավորվել են և գտնվում են հիվանդանոցում, ուր նրանց անհապաղ վիրահատել են: Վիրավորվածներից մեկը խմբի ամենաերիտասարդ անդամն է (17-ամյա դպրոցական)»: