Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«Տիժդեն»-ը ծավալուն հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության շուրջ

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ Սլովակիայի ամենահայտնի շաբաթաթերթերից «Týždeň»-ը /«Տիժդեն»/ ծավալուն հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության շուրջ: Հոդվածի հեղինակը` հայտնի լրագրող և ֆոտոթղթակից Անդրեյ Բանը, ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի հովանավորությամբ երկշաբաթյա այցով գտնվում էր Հայաստանում` ցեղասպանության տարելիցը լուսաբանելու, և Արցախում` արցախյան հիմնահարցն եվրոպական լայն զանգվածներին ներկայացնելու նպատակով:

Ցեղասպանության շուրջ հոդվածը տեղավորված է շաբաթաթերթի կենտրոնական էջերում և ներկայացված է վեց լուսանկարներով, որոնցից մեկը գրավում է երկու էջ: Հատկապես ցնցող է ստացվել «Երևան 23-ը ապրիլի 2011. նրանց նախնիները ցեղասպանություն են ապրել» խորագրով լուսանկարը, որի կենտրոնում ջահը ձեռքին կանգնած հայ պատանին է: Հոդվածը ներկայացված է ջերմ և զգացմունքային տոնայնությամբ ու կոչ է հանդիսանում համայն մարդկությանը Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման պահանջով: Հոդվածագիրը տարակուսանք է հայտնում հատկապես Հայոց ցեղասպանության ընդունման շուրջ գերտերությունների այսօրվա վերաբերմունքի կապակցությամբ: Նույնիսկ մասերից մեկի վերնագիրը հետևյալն է «Օբաման 100-ամյա այս ոճիրն ընդամենը անվանում է «գազանություն»: Այս հատվածում ցավով է նշվում, որ Միացյալ Նահանգների կոնգրեսը քաջություն չունի դեռևս պաշտոնապես հաստատելու Հայոց ցեղասպանության փաստը, երբ Սլովակիան արդեն 2004թ-ին այն ճանաչել է: Եվ սա այն դեպքում, երբ ազգությամբ հրեա Ռաֆայել Լեմկինը «ցեղասպանություն» իրավաբանական եզրը պատրաստելուց օգտվել էր հենց Հայոց ցեղասպանության փաստերից: Անդրեյ Բանը լուսանկարների բարձրարվեստ ալբոմի հեղինակ է, որտեղ ներկայացված են վերջին տարիներին աշխարհի բոլոր թեժ կետեր նրա այցելությունների ժամանակ կատարված լուսանկարները: Հայաստան նա ժամանեց Ճապոնիա կատարած իր երկշաբաթյա աշխատանքային այցից հետո` այս, Հայաստան և Արցախ այցերի ընթացքում պատրաստած լուսանկարները հաջորդ գրքում զետեղելու նպատակով:

Կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հայկական սփյուռքի կողմից սկսված աշխատանքներին անկասկած սատարելու է Անդրեյ Բանի և ԵՀՄՖ-ի մյուս գործընկերների գործունեությունը եվրոպական երկրներում:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում