«Ուիլյամս»-ի բրազիլացի ավտոարշավորդ Ֆելիպե Մասսան հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանը վերջինն է իր համար «Ֆորմուլա-1»-ում։ Մասսան կարիերայի ավարտի մասին հայտարարել է թիմի թվիթերյան էջում։
35-ամյա ավտոարշավորդն ընթացիկ մրցաշրջանում վաստակել է 39 միավոր և 10-րդն է «Արքայական ավտոարշավներ»-ի ընդհանուր հաշվարկում։ «Ուիլյամս»-ից զատ Մասսան «Ֆորմուլա-1»-ում հանդես է եկել «Զաուբեր»-ում և «Ֆերարի»-ում։
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ «Ուիլյամս»-ը հաջորդ մրցաշրջանում ամբողջությամբ փոխելու է ավտոարշավորդների կազմը։