Չորեքշաբթի գիշերը հարձակում է տեղի ունեցել Պակիստանի հյուսիս-արևմտյան Փեշավար քաղաքի մոտակայքի հսկիչ անցագրային կետի վրա, որտեղ փոխհրաձգության հետևանքով զոհվել է 17 մարդ:
Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանության ներկայացուցիչներին, զոհվածների մեջ ընդամենը երկու հոգին են իրավապահ մարմինների ներկայացուցիչ: ՀԱԿ-ի վրա ընդհանուր առմամբ հարձակվել է ավելի քան 100 մարդ:
Իշխանությունները հայտարարել են, որ զինյալների մոտ եղել է տարբեր տեսակի զինամթերք:
Միջադեպը տեղի է ունեցել պակիստանցի թալիբների արած հայտարարությունից հետո, որով նրանք խոստացել էին վրեժխնդիր լինել ԱՄՆ զինվորականների կողմից Բեն Լադենի ոչնչացման համար: