Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Հովիկ Աբրահամյանի և ՀՅԴ-ի հույսի մենաշնորհը

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը սեպտեմբերի 1-ին հայտարարել է, որ Հայաստանում գործող օրենսդրությունը թույլ չի տալիս լիարժեք պայքարել մենաշնորհների դեմ: Դա հնչել է Երևանի պետական համալսարանում՝ սեպտեմբերի 1-ի կապակցությամբ: Խիստ խորհրդանշական է՝ այն իմաստով, որ Հայաստանի կառավարությունը ձեռնամուխ է եղել Հայաստանում մենաշնորհների և օլիգոպոլիաների հիմնարար, խորքային լեգիտիմացման, իսկ դա նշանակում է, որ այդ գործընթացի մեջ պետք է ներառվի նաև, բնականաբար, կրթական համակարգը և առաջին հերթին, իհարկե, Մայր բուհը:

Մայիսի 12-ին հնչեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտնի ելույթը՝ մենաշնորհների և օլիգոպոլիաների դեմ պայքարի մասին: Սակայն, ինչպես հետո պարզվեց, այդ ելույթի իմաստը ոչ թե պայքարն էր, այլ պայքարի գիտակցման խորքային նենգափոխումն ու այդպիսով մենաշնորհների լեգիտիմացիան: Արծվիկ Մինասյանի նախարարությունը հանձնարարություն ստացավ ուսումնասիրելու մոնոպոլիաները: Բնականաբար, ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ այդպիսիք չկան: Համենայնդեպս, Հովիկ Աբրահամյանը մի քանի ամիս անց հենց այդպես էլ հայտարարեց, որ մի շարք շուկաների վերաբերյալ հասարակության կարծիքը, թե՝ կան մենաշնորհներ, չի համապատասխանում իրականությանը:

Իհարկե, կառավարությունը մի փոքր հակասականության մեջ հայտնվեց, որովհետև եթե մենաշնորհներ չկան, ապա էլ ի՞նչ պայքարի և դրան օրենսդրության ի՞նչ խոչընդոտի կամ անբավարարության մասին է խոսքը: Սակայն հակասականությունն, իհարկե, անխուսափելի է, երբ մենաշնորհների և օլիգոպոլիաների բեռի տակ ճռռացող տնտեսության և պետականության պարագայում իշխանությունը ստանձնում է դրանց լեգիտիմացման բարդ առաքելությունը: Իսկ Հովիկ Աբրահամյանի կառավարության նպատակը դա է եղել ի սկզբանե, այլապես խոշոր կապիտալը, մենաշնորհատերերն ու օլիգոպոլիաների բաժնետերերը չէին նպաստի կառավարության փոփոխությանն ու Աբրահամյանին որպես իրենց գլխավոր հովանի չէին բերի կառավարության ղեկավարի կարգավիճակին՝ հեռացնելով Տիգրան Սարգսյանին, որը, իհարկե, ըստ էության ոչնչով չէր վնասում նրանց, սակայն նյարդայնացնում էր՝ անընդհատ խոսելով օլիգոպոլիաների և մոնոպոլիաների դեմ:

Այժմ Հովիկ Աբրահամյանը ձեռնամուխ է եղել այդ երևույթների լեգիտիմացմանը, քանի որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում դրանք են լինելու Աբրահամյանի քաղաքական հենարանը՝ այն պարագայում, երբ Սերժ Սարգսյանի հենարանը լինելու են իրավապահները:

Եվ պատահական չէ, որ Աբրահամյանին այդ հարցում աջակցում է նաև կոալիցիա մտած ՀՅԴ-ն, քանի որ վերջին շրջանի մի շարք իրադարձություններ ՀՅԴ-ին դե ֆակտո դուրս են դրել Սերժ Սարգսյանի հետ կոալիցիայից, և Դաշնակցությունը ներկայումս առնվազն փորձում է մանևրել Սարգսյանի և Աբրահամյանի միջև՝ խաղից լիովին դուրս չմնալու համար:

Այդ պատճառով էլ դաշնակցական նախարար Մինասյանը, որ կառավարության խիստ քննադատներից մեկն էր, մենաշնորհների համար պատասխանատվությունը կառավարությունից տեղափոխում է խորհրդարան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում