Վենեսուելայի ընդդիմությունը հինգշաբթի սկսում է բողոքական գործունեության նոր փուլ՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի լիազորությունների դադարեցման հարցով հանրաքվեի անցկացման պահանջով։
«Կարակասի գրոհը կդառնա զանգվածային մոբիլիզացման նոր փուլի սկիզբ»,- El Nacional պորտալը մեջբերել է ընդդիմադիր պատգամավոր Թոմաս Գուանիպայի հայտարարությունը։
Նրա խոսքով՝ ակցիայի ավարտին ընդդիմությունը ծրագրում է տեղեկացնել իր հետագա գործողությունների մասին, որոնք ծրագրում է երկրի ողջ տարածքում։











































