Մեկնարկեց ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 2013/2014 թվականների մրցաշրջանը: Առաջին տուրի շրջանակներում Մոսկվայի «Սպարտակ»-ը 2:1 հաշվով առավելության հասավ Սամարայի «Կռիլյա Սովետով»-ի նկատմամբ:
Խաղի հաշիվը 18-րդ րոպեին բացեց «Սպարտակ»-ի նորեկ Տինո Կոստան: 3 րոպե անց Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն իրացրեց 11 մետրանոց հարվածը: 61-րդ րոպեին «Կռիլյա Սովետով»-ը կրճատեց հաշվի տարբերությունը:
Հանդիպման 66-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը փոխարինվեց:










































