Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Turk Telecom հեռուստահաղորդակցային ընկերության գլխավոր տնօրեն Ռամի Ասլանը հրաժարական է տվել:
Նա Turk Telecom-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2013 թվականի դեկտեմբերից: Հաղորդվում է, որ Ռամի Ասլանը հրաժարական է տվել սեփական ցանկությամբ:
Ավելի վաղ հաղորդվել էր Turk Telecom-ի ավելի քան 50 աշխատակիցների ձերբակալման մասին՝ գյուլենականների դեմ պայքարի շրջանակներում:
Նախորդ շաբաթ հրաժարական էր տվել նաև Vodafone ընկերության թուրքական ներկայացուցչության գլխավոր տնօրեն Գյոքհան Օյգութը, որին փոխարինել է Քոլմամ Դիգենը:










































