Samsung-ը հայտարարել է Galaxy Note 7 սմարթֆոնների մատակարարման հետաձգման մասին` պատճառաբանելով, որ ընկերությունը կշարունակի թեստավորել սարքի որակը, հայտնում է Reuters-ը:
Սակայն ընկերությունում չեն ճշտել, թե նոր սարքում հատկապես ինչը կշարունակեն թեստավորել: Հարավկորեական հրատարակչությունը ավելի վաղ գրել է սմարթֆոնի մարտկոցի պայթելու մի քանի դեպքերի մասին:
Hyundai Securities-ի մասնագետները նշում են, որ ընկերությունը Galaxy Note 7-ի խնդիրները կկարգավորի արագ` երկու շաբաթվա ընթացքում:










































