Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է լրագրողներին, որ Եվրոպայի Լիգայի հաղթողի տիտղոսն ընդգրկված չէ իր հետաքրքրությունների շրջանակներում:
Չեմ ցանկանում Եվրոպայի Լիգայի հաղթող դառնալ: Սաներս չպետք է կարծեն, թե այդ մրցաշարը համապատասխանում է իրենց մակարդակին:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում լոնդոնյան ակումբը նվաճել է Եվրոպայի Լիգայի գավաթը` Ռաֆայել Բենիտեսի գլխավորությամբ:








































