Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Հիվանդանոց հասցված Վահե Ավետյանի ուղեղը մահացած էր. նեյրովիրաբույժ

2012թ.  հունիսի 17-ին  ռազմական բժիշկ Վահե Ավետյանը հիվանդանոց է հասցվել ծայրահեղ ծանր վիճակում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում բռնարարքի հետևանքով:  Երևանի Ավան և Նոր նորք  վարչական շրջանների դատարանի՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ,  բռնարարքի գործով այսօրվա դատական նիստում այս մասին նշել է Վ.Ավետյանին երկու անգամ վիրահատած նեյրովիրաբույժ  Արման Հակոբյանը: Ըստ նրա, տուժողը գտնվում էր ենթասահմանային կոմայի մեջ, որին հաջորդում է մահը: Նեյրովիրաբույժը գտնում է, որ կլինիկական ու պարակլինիկական տվյալները վկայում էին գլխուղեղի մահվան մասին՝ «հրազենից  կարող էր ապաքինվել, բայց դրանից՝ ոչ»:  Մասնավորապես, առկա էր  1 սմ-ի  չափով  արյունազեղում և  ուղեղի կիսագնդի  4 սմ-անոց  շեղում, վերջինս, ըստ նեյրովիրաբույժի, առաջացել է շատ արագ ու ուժգին հարվածից: Ընդ որում, այդ վնասվածքները  չէին կարող պատճառվել վայր ընկնելու կամ հիվանդանոց «վատ տեղափոխման» հետևանքով:    

Պաշտպանական կողմի այն հարցին, թե այդ պարագայում  ի՞նչ իմաստ ուներ երկու անգամ վիրահատել Վ.Ավետյանին, բժիշկը նկատեց, որ եթե այդպես չվարվեր, ապա ինքը կհայտնվեր «Ձեր կողքին», այսինքն՝ ամբաստանյալի աթոռին: Նա միաժամանակ  ընդունել է, որ  վիրաբուժական միջամտության շնորհիվ է, որ Վ.Ավետյանը  դեպքից հետո 12 օր ապրել է: Այդ 12 օրերի ընթացքում, այդուհանդերձ, բժշկի  գնահատմամբ, Վ.Ավետյանի առողջական վիճակը բացասական պրոգրես էր ապրում: 

Արման Հակոբյանը հայտնել է, որ դեպքի մասին լսել է  գործով տուժող  Արտակ  Բայադյանից, սակայն մանրամասներ չի հիշում՝  «գնացել են խնջույքի, Վահե Ավետյանը ծեծվել է, որի հետևանքով մահացել է, այլ բան ասել չեմ կարող ասել»: Սակայն քիչ անց մտաբերել է նաև, որ լսել է, որ «վայրկենական ծեծի» ենթարկողները 20-25 հոգի են եղել: 

Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարել է, որ Արման  Հակոբյանի մասնագիտական կարծիքը չի կարող փոխարինել դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որը սպառիչ պատասխաններ է տվել բոլոր հարցերին:

Դատարանը ճանաչել է պաշտպան Ե.Սարգսյանի լիազորությունները նաև որպես ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան՝ նա ամբաստանյալի պաշտպանությունը պետք է իրականացնի նրա պաշտպան Միհրան Պողոսյանի հետ համատեղ: Այս պահի դրությամբ ամբաստանյալների շահերի միջև հակասություններ չարձանագրվեցին:

«Փաստինֆո»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում