ՖԱԹՀ շարժումը կողմ է ՀԱՄԱՍ-ի հետ հաշտեցմանը՝ պաղեստինյան պետություն հիմնելու համար: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին Մոսկվայում հայտարարել է ՖԱԹՀ-ի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Նաբիլ Շաատը:
«Կողմ ենք ՖԱԹՀ-ի և ՀԱՄԱՍ-ի միջև հաշտեցմանը, դա անհրաժեշտ է պաղեստինյան պետություն հիմնելու համար: Կողմ ենք մերձավորարևելյան քառյակի շուտափույթ գումարմանը և ուշադիր հետևելու ենք Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցելությանը Վաշինգտոն, որը նշանակված է օգոստոսին»,- ասել է Շաատը:
Նրա խոսքերով՝ Մոսկվան կաջակցի միջազգային հանրությանն անդամակցելու Պաղեստինի ջանքերին:








































