Նավթի համաշխարհային գները բացասական դինամիկա են ցուցաբերում՝ համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի փոխարժեքի աճի ֆոնին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1.42 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 48.75 դոլարի։ WTI ամերիկյան թեթև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1.23 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 46.4 դոլարի։
Դոլարը համաշխարհային արժույթների նկատմամբ թանկանում է ԱՄՆ Դաշնային պահուստային համակագի փոխնախագահի մեկնաբանությունների ֆոնին։ Նա հայտարարել էր, որ ամերիկյան տնտեսությունում զբաղվածությունը մոտ է ամբողջականի։ Աշխատանքի արտադրողականության դանդաղ աճը, Ֆիշերի կարծիքով՝ կարող է կարգավորվել շնորհիվ տեխնոլոգիական նվաճումների։ Դոլարի փոխարժեքի աճը դոլարով վաճառվող նավթը դարձնում է թանկ այլ արժույթի շուկաների գնորդների համար, ինչը նվազեցնում է պահանջարկը։