Հայտնի դերասան Ժան Կլոդ Վան Դամը հուսով է, որ Պակյաո-Մեյուեդեր ռևանշ մենամարտն, այնուամենայնիվ, կկայանա:
Բազմաթիվ մարտաֆիլմերի հերոսը հայտարարել է, որ եթե Մենի Պակյաոն վնասվածքներ չստանա և լինի իր լավագույն մարզավիճակում, ապա Մեյուեդերի հետ ռևանշը մեծագույն մենամարտ կդառնա:
Վան Դամն իր հիացմունքն է հայտնել երկու բռնցքամարտիկների տաղանդով` նրանց անվանելով «իսկական մարտիկներ»:
Հավելենք, որ Վան Դամը Պակյաոյի մեծ երկրպագուն է: